ՌԴ-ն պատրաստ է մեծացնել համագործակցությունը Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում. Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ կապված Կայսերիում տեղի ունեցած ահաբեկչության հետ՝ հայտարարելով, որ Մոսկվան պատրաստ է մեծացնել համագործակցությունն Անկարայի հետ ահաբեկչության դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
«Ընդունեք խորին ցավակցությունները՝ կապված Կայսերի քաղաքում ահաբեկչական գործողության հետևանքով թուրք զինծառայողների մահվան հետ։ Վստահ եմ, որ նման հանցագործությունների պատասխանը պետք է դառնա էլ ավելի վճռական պայքարը ծայրահեղական խմբավորումների դեմ։ Ռուսաստանն իր կողմից պատրաստ է հետագայում էլ մեծացնել Թուրքիայի հետ համագործակցությունը հակաահաբեկչական ոլորտում»,-ասվում է ցավակցական հեռագրում։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



