Թուրքիայի փոխվարչապետը հայտնել է զինվորականների դեմ հարձակվող կառույցի անունը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, թե Քայսերի քաղաքում զինվորներին տեղափոխող ավտոբուսի դեմ հարձակման մեջ կասկածում է «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (PKK)։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետը նշել է, թե դժվար է միանգամից հստակ ասել, թե որ կառույցն է կազմակերպել հարձակումը, սակայն բոլորը կասկածները տանում են դեպի PKK:
Նուման Քուրթուլմուշը հայտնել է, թե այս հարձակման մեջ օգտագործված պայթուցիկ նյութը նման է Ստամբուլում դեկտեմբերին 10–ին կիրառված պայթուցիկ նյութին։
Նշենք, որ Քայսերի քաղաքում ռումբոցվ բեռնված մեքենան հարվածել է արձակուրդի դուրս եկած թուրք զինվորականներին տեղափոխող ավտոբուսին։ Պայթյունի հետեւանքով սպանվել է 13 եւ վիրավորվել՝53 զինվորական։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



