Ամանորյա խմիչք Գլինտվեյն. բաղադրատոմս
ЛАЙФԳլինտվեյնը ամանորյա տաքացնող խմիչք է: Այն ըմպում են ընկերների հետ երկար զրույցների ժամանակ կամ պարզապես տաքանալու համար: Սա շատ համեղ խմիչ է ու անփոխարինելի է ձմեռային երեկոների ժամանակ:
Կարմիր, չոր գինի- 750մլ
Նարինջ- 1 հատ
Չորացրած մեխակ- 5 հատ
Մշկընկույզ- ¼թ. գդալ
Կորիցա- 1 փայտիկ
Իմբիրի փոշի- 1թ. գդալ
Շաքարավազ- 2-3 գդալ
Կաթսայի մեջ լցնել կորիցան, մեխակը, մշկընկույզը, իմբիրը

Ավելացնել 100մլ ջուր, եռացնել ու սառեցնել

Ստացված հեղուկը քամել ու լցնել առանձին տարայի մեջ

Նարինջը օղակներով կտրատել

Կաթսայի մեջ լցնել գինին ու քամած հեղուկը

Ավելացնել նարինջը, հեղուկը հասցնել եռման, սակայն թույլ չտալ, որ եռա. մատուցել տաք վիճակում

1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



