Էյֆելյան աշտարակը փակ է մնում գործադուլի պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԴեկտեմբերի 17-ին Ֆրանսիայում Էյֆելյան աշտարակի աշխատակիցների շահերը ներկայացնող արհմիություները կողմ են քվեարկել գործադուլի երկարաձգմանը: Բողոքի ակցիայի պատճառով աշտարակը դեկտեմբերի 13-ից այցելությունների համար փակ է, հայտնում է RFI-ն:
«Գործադուլը շարունակելու որոշման կողմ ենք քվեարկել միաձայն»,- ասել է ֆրանսիական խոշորագույն արհմիության՝ CGT-ի ներկայացուցիչը, որը նաեւ նշել է, որ ղեկավարության հետ աշխատակիցների բանակցությունները շարունակվելու են:
Գործադուլավորները նշում են, որ ակցիայի պատճառը ղեկավարության հետ սոցիալական երկխոսության բացակայությունն է, որը ռազմավարական որոշումներ է կայացնում, առանց աշխատակիցների հետ խորհրդակցելու:
Արհմիությունների նոր նիստը կկայանա այսօր երեկոյան:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



