Վրացական կողմում մնացած ծանրաքարշ մեքենաները շարունակել են ճանապարհը
ОБЩЕСТВОԴեկտեմբերի 17-ին՝ ժամը 19։30-ի դրությամբ, Վրաստանի համապատասխան կառույցների կողմից Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհին իրականացրած ձնամաքրման մեծածավալ աշխատանքների արդյունքում սահմանը հատած, ինչպես նաև Հայաստանից դեպի ՌԴ ուղևորվող ծանրաքարշ մեքենաները հնարավորություն են ստացել շարունակելու ճանապարհը։
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ կան բոլոր նախադրյալները, որպեսզի դեկտեմբերի 18-ին Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բացվի նաև ռուս-վրացական սահմանին կուտակված ծանրաքարշ մեքենաների և 30-ից ավելի նստելատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



