Ереван, 19.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Գալիս է մի պահ, երբ հասկանում ես` ճանապարհը կործանարար է ոչ միայն երկրի, այլ հենց քեզ համար

ИНТЕРВЬЮ
Մեր հյուրն է Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը.
 
– Նախընտրական իրարանցումն արդեն սկսվել է: Դուք հետևո՞ւմ եք: Ինչպե՞ս կբնութագրեք այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում:
 
– Մեր բնակչության մեծ մասն ընտրություններն այլևս չի ընկալում որպես իշխանություն ձևավորելու միջոց: Մի մասի համար դա կարիերայի հարց է, մյուսների համար` մեկ օրվա փողի կամ ընկերական շրջապատին լավություն անելու խնդիր: Այնինչ՝ լավ ընտրութուն կազմակերպելը էլի մշակույթ է:
 
Մենք պետք է արձանագրենք մի շատ պարզ բան` մեր երկիրը ժողովրդավարական չէ, բռնապետություն չէ: Մեր երկիրը ավտոկրատական է: Ամեն ինչ կախված է մեկ մարդուց: Իսկ փորձը ցույց է տալիս հետևյալը` ռեալ սպասելիքներ կարող են լինել միայն նրանցից, ովքեր կներխուժեն իշխանական օղակներ և ներսից կփորձեն բարեփոխել այս երկիրը: Այդպես է եղել Գորբաչովի ժամանակ ԽՍՀՄ–ում, այդպես է եղել Խուան Կառլոս թագավորի ժամանակ Իսպանիայում: Սա չի նշանակում, որ չպետք է լինի կուսակցական պայքար կամ հնարավորինս ազատ մամուլ: Քանի որ այդ բարեփոխիչն էլ, որ պետք է գա, պետք է արձագանքի եղած պահանջներին:
 
– Փաստորեն մեզանում եղած այս անառողջ վիճակի պատասխանատուն այդ մեկ մարդն է:
 
– Չեմ կարծում, թե նա է ստեղծել այս վիճակը, նա շարունակել է: Իրականում երբեք չենք ունեցել ժողովրդավարություն: Միշտ մեր նախագահներից է կախված եղել մեր խոսքի ազատության չափաբաժինը: Ո՞ր նորմալ երկրում է այդ ամենը կախված մեկ անձից: Ես չգիտեմ` արդյո՞ք այս նախագահը կկարողանա կտրել այդ արատավոր շղթան: Կարծում եմ` ոչ: Այն կապերը, որով նա կապված է, այնքան ամուր են, որ դրանք կտրելու համար նրա կողմից պահանջվում է հեղափոխական մոտեցում: Թեպետ չեմ բացառում ոչ մի բան: Գալիս է մի պահ, երբ որպես մարդ հասկանում ես, որ ճանապարհը կործանարար է ոչ միայն երկրի, այլ հենց քեզ համար: Ես չգիտեմ, ինչ է կատարվում ուրիշների ուղեղներում: Բայց գիտեմ մեկ այլ բան` նույն այդ շրջապատում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր դժգոհ են այս վիճակից:
 
 
– Երբ նոր վարչապետը եկավ, ասաց, որ վիճակը շատ վատ է, պետք է փոխենք: Գրեթե 3 ամիս է անցել: Կառավարության քայլերը կարո՞ղ են բերել այդ ցանկալի փոփոխություններին:
 
– Բարի ցանկությունները հրաշալի բան են: Հիմա կառավարությունն ասում է` պետք է կրճատենք, համակարգն ուռճացված է: Ճիշտ է: Ամբողջ համակարգը բյուրոկրատացված է: Նայում եմ Մշակույթի նախարարության աշխատողներին` լացս գալիս է: Առավոտից մինչև ժամը 8–9–ը նստում են, ինչ–որ սխեմաներ են լրացնում: Իսկ ամբողջ ուճռացումը եկավ նրանից, որ գրագրությունն ավելի կարևոր դարձավ, քան գործը: Բերեմ մի օրինակ`անցյալ տարի շվեյցարացիների հետ համատեղ նախագիծ արեցինք, ու նրանք թատրոնին 4500 եվրո փոխանցեցին: Խոսում եմ այնտեղի թատերական ակադեմիայի ռեկտորի հետ, ասում եմ` ի՞նչ փաստաթղթեր են պետք տված գումարի համար:
 
Պատասխանում է` կգանք, կնայենք ներկայացումը: Հարցս կրկնում եմ` շատ բարի, իսկ ի՞նչ փաստաթղթեր են պետք: Նա էլի է պատասխանը կրկնում` կգանք, կնայենք ներկայացումը: Մեկ այլ օրինակ բերեմ` Հայաստանում հնարավոր է փողը վերցնել, փաստաթղթերով ձևակերպել, բայց իրականում ներկայացում չբեմադրել: Եվ դա նորմալ կընդունվի: Սա՛ է տարբերությունը: Պետք է գործով դատել:
 
Ես հավատում եմ միայն Աստծուն: Իսկ մարդկանց գնահատում եմ ըստ գործի, ոչ թե խոսքի: Կերևա՞ արդյունքը` շատ բարի, ուրախ կլինեմ: Ես երեք տարի շարունակ մնում եմ այն համոզման, որ տնտեսական այս համագործակցության շրջանակներում Հայաստանն ապագա չունի: Խոսքս ԵԱՏՄ–ի մասին է: Ամենաբարի ցանկություններով` ես տեսնում եմ, որ այդ կաթսայի մեջ ջուր չի եռում: Կկարողանա՞ն իմ համոզմունքներին հակառակ ինձ համոզել, որ այո, այս միությունում ենք, բայց տեսեք, որ զարգանում ենք` քավ լիցի, շատ ուրախ կլինեմ: Կասեմ, որ սխալվել եմ, հասկացա, որ անգրագետ ու տգետ եմ: Բայց` գործով: Ես դա պետք է տեսնեմ, տեսնեմ մեր թատրոնի, իմ ընտանիքի, մյուսների բարեկեցության մակարդակով:
 
Արփի Սահակյան
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»