Թրամփը ԱՄՆ վարչական-բյուջետային կառավարման ղեկավար է ընտրել
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կառոլինա նահանգից հանրապետական կոնգրեսական Միք Մալվեյնիին ընտրել է վարչական-բյուջետային կառավարման ղեկավարի պաշտոնում:
«Վարչական-բյուջետային կառավարման ղեկավար Միքի հետ իմ վարչակազմը ճիշտ որոշումներ կընդունի ԱՄՆ բյուջեի հետ կապված, հուսալիություն կտա մեր դաշնային կառավարությանը և կվերականգնի ամերիկացի հարկատուների վստահությունը այն հարցում, թե ինչպես են ծախսվում նրանց փողերը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ:
Մալվեյնիին իր պոտենցիալ նշանակումն անվանել է մեծ պատիվ և հայտարարել, որ «Թրամփի վարչակազմը կվերականգնի բյուջետային և ֆիսկալ հավասարակշռությունը Վաշինգտոնում 8 տարվա անվերահսկելի ֆինանսական պլանավորումից հետո»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



