Իբրահիմովիչ. Գիտեինք, որ ավելի բարդ է լինելու, քան Քրիստալ Փելասի հետ խաղում
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով:
Հիշեցնենք, որ այդ խաղում շվեդ հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել, իսկ «կարմիր սատանաները» հաղթել են 2:0 հաշվով:
«Ամեն ինչ շատ լավ անցավ: Դժվար հանդիպում էր, սակայն մենք պատրաստ էինք դրան: Գիտեինք, որ ավելի դժվար կլինի, քան «Քրիստալ Փելասի» հետ խաղում:
Տղաները փայլուն աշխատանք կատարեցին: Հաղթեցինք թիմային խաղի շնորհիվ: Ինձ հրաշալի եմ զգում: Խաղավերջում մի փոքր հոգնածություն զգացի: Ամեն դեպքում, կարողացանք կարևոր երեք միավոր վաստակել»,- Զլատանի խոսքն է մեջբերում BBC-ն:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



