Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը գրավեցին համապատասխանաբար 10-րդ և 11-րդ հորիզոնականները
СПОРТԱվարտվեց London Chess Classic շախմատային փառատոնի շրաջանակներում անցկացվող «ՖԻԴԵ Օփեն» անվանումը կրող միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»ի հաղորդմամբ` մրցաշարի հաղթող դարձավ Ֆրանսիացի հանրահայտ գրոսմայստեր Էթիեն Բաքրոն, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Նույնքան միավոր վաստակած նրա համերկրացի Սեբաստիան Մազյոն գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Իսրայելի ներկայացուցիչ Իլյա Սմիրինը եզրափակեց լավագույն եռյակը:
Հրանտ Մելքումյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթողից հետ մնացին 1 միավորով և գրավեցին համապատասխանաբար 10րդ և 11րդ հորիզոնականները: Մրցաշարում հանդես եկող պատանի շախմատիստ Դավիթ Միրզոյանը վաստակեց 5 միավոր և գրավեց 75-րդ հորիզոնականը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



