Ի՞նչ են նշանակում հայ հայտնիների անունները
ФОТОԱնի Երանյան
Հայոց միջնադարյան քաղաքամայր Անիի անունից: Այժմ գործածական է իբրև իգական անձնանուն: Ինչպես նաև նշանակում է գեղեցիկ:
Արսեն Գրիգորյան
Հուն. Arsen բառից է , որ նշանակում է «առնական», «ամրակուռ» / լատ Arsenius , ֆր. Arsene /: Այժմ էլ գործածաական անուն: Ունենք նաև Արսենյան ազգանունը:
Գրիգոր Կոկչյան
Հուն. Grigorios, լատ. Grigorius անունից, որ նշանակում է «զգոն», «արթուն», «հսկող»: Այս անունը տարածված է բոլոր քրիստոնյա ժողովուրդների մեջ: Հայերի մոտ այս անունը երևում է հնագույն ժամանակներից՝ Գրիգորիս, Գրիգորիոս, Գրիգոր ձևերով: Վերջին ձևն ավելի տարածված է. սրանից էլ կազմվում է շատ տարածված Գրիգորյան ազգանունը: Սրա փաղաքշական ձևերն են` Գոքոր, Գիքոր, Գիքո, Գրիշ և այլն: Կա նաև Գիքոյան ազգանուն:
Լիլիթ Հովհաննիսյան
Լիլիա ծաղիկ /լատ./ լուսնի հակառակ կողմ, գիշեր, ոգի /հրեա./կրակից ծնված: Այս անունը ունի տարբեր նշանակություններ, որմանք գտնում են, որ ԼԻԼԻԹ-ը նշանակում է չար ոգի` համաձայն հին լեգենդի: Նա ծախեց իր հոգին սատանային: Ըստ այդ լեգենդի՝ նա սպանում է իր երեխաներին ու խելագարվում և դրանից հետո սպանում բոլոր նորածիններին:
Դիանա Մալենկո
Ծագել է հուն. dina, dine, dineo բառերից, նշանակում է աշխույժ, ճարպիկ, շարժուն, անդադրում:
Հասմիկ Կարապետյան
ԺԱՍՄԻՆԱ անվան հայկական տարբերակ, առաջացել է հասմիկ ծաղկի անվանումից:
Մարիամ Մելիքյան
Դառնության ծով (եբրայերեն), տիրուհի, Աստծո սիրեցյալ (եգիպտերեն):
Անժելա Սարգսյան
Ֆրանս. Anzela անունից, որ ծագում է հուն. angelos բառից. նշանակում է «հրեշտակ»: Եկել է ֆրանսերենից 19-րդ դարում և մինչև օրս գործածական է: Փաղաքշականը՝ Անժելիկ, Անժիկ:
Միհրան Ծառուկյան
Պարսկերեն նշանակում է արևային կամ արևի պարգև:
Աննա Դովլաթյան
Եբր. Khanna անունից, որ նշանակում է շնորհալի, ողորմած կամ պարգևատու, ողորմասիրտ: Գործածական է եղել հայերի մեջ հնուց և այժմ էլ գործածական անուն է:
Աստղիկ Սաֆարյան
Հայ. աստղ բառից՝ -իկ փաղաքշական ածանցով: Հնագույն անուն է. գալիս է Աստղիկ աստվածուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին /Վեներա /: Այժմ էլ շատ տարածված է Աստղիկ անունը:
Արամ mp3
Ըստ Մ. Խորենացու՝ Արա Գեղեցիկի հոր անունն է: ՀԲ մեկնում է իբրև վսեմություն կամ բարձրություն: Մատենադարանի #5596 ձեռագրում սույն Արամ անունը դրված է «Բառք եբրայացւոցի» շարքում և բացատրված որպես անեծք, սակայն հրեաների մոտ այս անունը գործածական չէ (թեև ծագումով սեմական է): Այժմ էլ շատ տարածված անուններից է: Ունենք նաև Արամյան ազգանունը:
Սիլվա Հակոբյան
Լատիներեն Silva անունից, որ նշանակում է անտառ, այգի:
Հրաչ Մուրադյան
Հայերեն Հուր և աչք. նշանակում է հրափայլ աչքերով: