«ՀԱՅՔ» խմբի «Քամի փչի» երգը տասը տարի անց՝ նոր մոտեցմամբ
ФОТОEXCLUSIVE
«Հ.Ա.Յ.Ք» խմբի «Քամի փչի» երգը դեռ 2006 թվականին իսկական իրարանցում առաջացրեց հայկական երգարվեստում: Երգը կարճ ժամանակ անց հիթ դարձավ. այն շատերի ռինքթոն էր, ակումբների ամենապահջված երգը և երաժշտական տասնյակների առաջատարը: Երգի ստեղծումից տաս տարի անց՝ խմբի անդամ Նարեկ Պետրոսյանը որոշեց հիշեցնել ժամանակին սիրված երգը, բայց այս անգամ մի քիչ այլ մոտեցմամբ:
«Նախագծի գաղափարը իմն էր, հիշեցի որ երգի պրեմիերան տաս տարի առաջ էր եղել: Որոշեցի երաժշտական մասին ձեռք չտալ, որպեսզի բնօրինակից չտարբերվի»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատեց Նարեկը, ով խմբի նախկին անդամներին ևս առաջարկել է մասնկացել նախագծին, բայց. «Ով ցանկացավ մասնակցել՝ մասնակցեց, իսկ ով չուզեց՝ չմասնկացեց: Եղբայրս ով ևս խմբում էր, այլևս ոչ մի կապ չունի երաժշտության հետ, իսկ մնացածը հրաժարվեցին, միայն Հրանտոն համաձայնվեց: Ասեմ, որ խնդիրը տարաձայնության մեջ չէ, պարզապես չուղեցին և չպատկերացրեցին իրենց այս նախագծում»:
«Քամի փչի» երգը կկատարեն Արամեն, Գևորգ Մարտիրոսյանը, Աստղիկ Սաֆարյանը, Արամ mp3-ը, Գրիշա Աղախանյանը, Հրանտոն, Նարեկ Պետրոսյանը, Անի Քրիստին, Սոնա Ռուբենյանը: Ձայնագրությունն արել է PlayBack ստուդիայում, ռեժիսորը Զորայր Հակոբյանն է, իսկ երգիչներին Նարեկը ընտրել է հետևյալ սկբունքով. «Հատուկ քասթինգ չի եղել են, պարզապես ընտրել եմ այն մարդկանց ում հետ ես ընկերություն եմ անում և համագործակցում եմ: Բոլորի առջև խնդիր էի դրել, որ երգեն ոչ թե այնպես ինչպես լսել են, այլ իրենց մոտեցումը ցույց տան: Երգի հին տարբերակը չէ, բայց տրամադրությունը նույն է: Ըստ իս լավ է ստացվել»:
Իսկ այն հարցին, արդյոք սպասում է, որ նույնքան երգը կսիրվի, ինչպես որ նախկին՝ Նարեկը պատասխանեց. «Չեմ սպասում անկեղծ ասած, չնայած՝ այն ժամանակ էլ չէի սասում, որ այդպիսի արձագանք կստանա: Այս պահին շատ կանխատեսումներ չունեմ, սա պարզապես նոստալգիա է, որ ես ցանկանում եմ իմ պատմության մեջ լինի: Այս երգը շատ մարդկանց շատ բան կհիշեցնի: Այս երգը որքան էլ մեր երգն է, նույնքան էլ ուրիշներին է, և շատ մարդիկ կցանկանա լսել նոր ձևով: Համ մեզ, համ ձեզ»,-եզրափակեց Նարեկը: