Հալեպում ապստամբներն այրել են բնակիչներին տարհանող ավտոբուսները
МЕЖДУНАРОДНОЕՍիրիացի ապստամբներն Իդլիբ նահանգի` կառավարության վերահսկողության տակ գտնվող երկու գյուղերից հիվանդներին և վիրավորներին տարհանող մի քանի ավտոբուս են այրել:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն, ավտոբուսների շարասյունը ուղևորվելիս է եղել դեպի ապստամբ ուժերի կողմից պաշարված Ֆուա և Քեֆրայա քաղաքներ:
Կառավարամետ ուժերի և ընդդիմադիրների միջև նախօրեին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Հալեպի արևելյան շրջանների հետ մեկտեղ պետք է տարհանվեին շիա բնակիչներ ունեցող գյուղերը:
Հաղորդվում է, որ հազարավոր մարդիկ հուսահատ վիճակում են և սպասում են քաղաքի արևելյան հատվածներից հեռանալուն:
Հիշեցնենք, որ արևելյան Հալեպի տարհանման նախնական ծրագիրը ձախողվել էր ուրբաթ` կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև հաստատված հրադադարի խախտման պատճառով:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



