Հորդանանում գրոհայինները պատանդներ են վերցրել Խաչակիրների ամրոցում
МЕЖДУНАРОДНОЕԳրոհայինները, ովքեր թաքնվել են Հորդանանի հարավային Էլ-Կարակ քաղաքի միջնադարյան ամրոցում, պատանդներ են վերցրել։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Կիրակի անհայտ անձիք հարձակումների շարք են իրականացրել ուժայինների պարեկային խմբերի վրա և կրակ բացել քաղաքի ժանդամերիայի ուղղությամբ, որից հետո թաքնվել քաղաքի կենտրոնում գտնվող Խաչակիրների ամրոցում։
Զոհվել է կանադացի զբոսաշրջիկ, ով հայտնվել էր փոխհրաձգության կենտրոնում։ Բացի այդ, սպանվել են անվտանգության մարմինների 4 աշխատակիցներ։Իշխանությունները հայտնում են 22 վիրավորի մասին։
Թե քանի մարդ է պատանդ մնացել հարձակվողներին, դեռևս չի հաղորդվում։ Հայտնի չէ նաև՝ նրանց թվում կա՞ն զբոսաշրջիկներ թե՞ ոչ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



