Ավելի քան 100 հազար իրաքցիներ լքել են իրենց տները՝ Մոսուլում անցկացվող գործողության պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱվելի քան 100 հազար իրաքցիներ ստիպված են եղել լքել իրենց տները ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկից հետո։ Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Միգրացիայի միջազգային կազմակերպության հայտարարությանը։
«Այսօր 103872 մարդ, մեծամասնությունը՝ Նայնավա նահանգից, որի վարչական կենտրոնն է հանդիսանում Մոսուլը, դարձել են տեղահանված անձիք»,-հայտնում է կազմակերպությունը։
Մոսուլը, որը մեծությամբ երկրորդ իրաքյան քաղաքն է, ավելի քան երկու տարի գտնվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ։ Մոսուլի ազատագրման գործողության ցամաքային փուլը սկսվել է հոկտեմբերի 17-ին։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



