Գիտնականները բացահայտել են ամուսնական դավաճանությունների երկու հիմնական պատճառները
ЛАЙФԹեեւ ամուսնական դավաճանությունների պատճառները խիստ անհատական են ու պայմանավորված են մարդկանց կյանքի հանգամանքներով, բայցեւայնպես ամերիկյան սոցիոլոգ Փեփեր Շվարցը դավաճաններին երկու հիմնական տեսակի է բաժանել: Այդ մասին հայտնում է Daily Mail -ը ՝ վկայակոչելով Շվարցի հետ հարցազրույցը:
Առաջին կատեգորիային են պատկանում մարդիկ, որոնց ձանձրացրել է իրենց ընթացիկ զուգընկերոջ հետ սեռական կյանքը: Նրանք երկար ժամանակ է միասին են,եւ ուզում են որեւէ նոր բան փորձել: Հաճախ նրանք նպատակաուղղված ձեւով չեն փնտրում «կողմնակի» սիրային հարաբերություններ, բայց օգտվում են հաջող հնարավորություններից (գործուղումներում, աշխատավայրում կամ էլ համադասարանցիների հետ հանդիպումներում) հայտնում է Lenta -ն:
Մարդկանց հենց այս տեսակն է Ashley Madison կայքի հաճախորդների մեծ մասը՝ ըստ ընկերության գիտնականների տվյալների: Այս կայքում գրանցվող կանայք չեն ձգտում լքել իրենց ամուսիններին, նրանք պարզապես ուզում են իրենց կյանքն ավելի բազմազան դարձնել ռոմանտիկ զգացմունքով ՝ Ամերիկյան սոցիոլոգիական ասոցիացիայի ամենամյա համաժողովում հայտարարեց գիտության հարցերով տնօրեն Էշլի Մեդիսոնը:
Երկրորդ կատեգորիան ամուսնության մեջ դժբախտ մարդիկ են: Նրանք չեն լքում իրենց զուգընկերներին հասկանալի պատճառներով (ընդհանուր երեխաներ, ֆինանսական կախում), բայց փնտրում են կողմնակի հարաբերություններ, որոնք զգացմունքայնորեն կխթանեն նրանց: Այս երկու կատեգորիաների միջեւ սահմանը հստակ չէ, նշում է սոցիոլոգը: Միջանկյալ դիրքում են մասնավորապես նրանք, ովքեր դավաճանությամբ վրեժխնդիր են լինում իրենց զուգընկերոջը:



