Իսակովի պողոտայում՝ ոստիկանության զորամասի մոտակայքում բախվել են 3 մեքենաներ. կա տուժած
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոն դեկտեմբերի 18-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ներքին զորքերի զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ 31-10» մակնիշի 67 OC 777 պ/հ (վարորդ՝ Ա. Ա. 1996 թ. ծնված) «Mercedes» մակնիշի 22 DD 055 պ/հ (վարորդ՝ Գ. Ս. 1976 թ. ծնված) և «Միգ» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի 197 OC 61 պ/հ (վարորդ՝ Ս. Գ. 1959 թ. ծնված) ավտոմեքենաները, ինչի հետևանքով Ս. Գ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աստղիկ ԲԿ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



