ՄԱԿ ԱԽ-ն Հալեպի հարցով բանաձևի նախագիծ է համաձայնեցրել
МЕЖДУНАРОДНОЕՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնեցրել են Հալեպում դիտորդների ներկայության վերաբերյալ բանաձևի նախագծի փոխզիջումային տարբերակ, որի շուրջ քվեարկությունը կկայանա երկուշաբթի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալ Չուրկինը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Փոխզիջումային տարբերակը համաձայնեցվել է խորհրդակցությունների արդյունքում, որոնք տևել են ավելի քան 3 ժամ։
Քիչ առաջ Ռուսաստանն իր բանաձևի նախագիծն էր ներկայացրել, որը վերաբերվում էր Հալեպից խաղաղ բնակիչների տարհանմանը։ Այդ փաստաթուղթը դիտարկման էր ներկայացվել որպես այլընտրանք Ֆրանսիայի կողմից առաջարկված նախագծին, որի ընդունմանը Ռուսաստանը խոստացել էր չաջակցել։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



