Իսրայելի նախկին նախագահը վաղաժամ ազատ կարձակվի բանտից
МЕЖДУНАРОДНОЕԻսրայելի նախկին նախագահ Մոշե Կացավը, ով դատապատված է բռնաբարության համար, վաղաժամ ազատ կարձակվի՝ հայտնում է BBC-ն։
Իսրայելի բանտերի վարչության համաներման հարցերով հանձնաժողովը բավարարել է վաղաժամ ազատ արձակման մասին 71-ամյա քաղաքական գործչի խնդրանքը։ Նա բանտը կլքի հաջորդ շաբաթ։
Փաստաբանի խոսքով՝ լսելով այդ նորությունը՝ Կացավն արտասվել է։ Նա բանտում է անցկացրել նախատեսված 7 տարիներից 5-ը։ Սա վաղաժամ ազատ արձակման հասնելու Կացավի երրորդ փորձն էր։
2011 թվականին Կացավը Թել-Ավիվի շրջանային դատարանի կողմից 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել ենթակայի բռնաբարության երկու դեպքերին, սեռական ոտնձգություններին, անպատշաճ վարքին և քննությանը խոչընդոտելու փորձերին առնչվող մեղադրանքով։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



