Դուեյն «Ժայռ» Ջոնսոնն ու նրա հայ ընկերուհի Լորեն Հեշիյանը ցուցադրել են 1-ամյա դստերը
ЛАЙФՀոլիվուդյան հայտնի դերասան Դուեյն «Ժայռ» Ջոնսոնը եւ նրա սիրելին՝ Լորեն Հեշիյանը, անցյալ տարի դուստր ունեցան, որին Ժասմին կոչեցին:
44-ամյա դերասանն իր Instagram-ում 1-ամյա դստեր հետ տեսանյութ է հրապարակել:
«Խելացի աղջիկս, սովորում է ծափ տալ, երբ հայրիկը սկսում է երգել: Ո՞վ է աշխարհի լավագույն հայրիկը: Ծնունդդ շնորհավոր, աղջի՛կս»,- տեսանյութը մակագրել է դերասանը:
Հայտնի է, որ Ջոնսոնն ու Հեշիյանը միասին են ավելի քան 10 տարի: Ի դեպ՝ Դուեյն Ջոնսոնը 14-ամյա դուստր ունի՝ Սիմոնան, նախորդ՝ Դենի Գարսիայի հետ ամուսնությունից:
Նշենք, որ Լորենը «Բոստոն» խմբի հայտնի թմբկահար Ջոն Թոմաս «Սիբ» Հեշիյանի դուստրն է: Ջոն Թոմասը հայկական արմատներ ունի եւ ապրում է Մասաչուսեթսում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



