Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Սենսացիոն բացահայտումներ Ադրբեջան փախած Վահանի մասին

БЛОГ

Նոնա Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինքս ինձ խոստացել էի, որ այլևս էջս չեմ աղտոտելու' Վահան Մարտիրոսյան անուն-ազգանունով թյուրիմացության մասին գրելով: Սակայն քանի որ այդ ավատյուրիստի վնասաբեր արկածները մեր իրավապահ մարմինների թողտվության, դանդաղկոտության, ինչպես նաև վերջինիս թերագնահատելու պատճառով դուրս եկան պետական սահմաններից և կարող են փոքր-ինչ հարված հասցնել Հայաստանի հեղինակությանը' ես ևս մեկ անգամ կանդրադառնամ այս երևույթին, ով, չեմ թաքցնում, ժամանակին եղել է իմ մտերիմը, մուտք է գործել իմ ընտանիք և շահել մեր վստահությունը' ներկայանալով որպես ազնիվ, բարեկիրթ երիտասարդ, ով ցանկանում է ավելի լավ Հայաստան ունենալ, իսկ անձամբ ինձ սիրում է քրոջ նման:

Նախ սկսեմ, թե ինչպես են ԶԼՄ-ները ներկայացնում Վ.Մ.-ին' Ներազգային ազատագրական շարժման առաջնորդ: Եթե գտնվեն գոնե 5 հոգի, ովքեր կներկայանան որպես այդ շարժման ներկայացուցիչ, ես խոնարհությամբ կընդունեմ իմ' ստահոդ հայտարարություն տարածելու մեղքը: Տեղական ԶԼՄ-ների դիլետանտության թեթև ձեռքով այս ինքնակոչը իր մտացածին շարժմամբ դարձավ ընդդիմադիր որոշակի գործոն, ով այժմ կփորձի այդ անվան տակ ծախել հայրենիքը: Այդ շարժումն Ադրբեջանում է, որի մեջ են մտնում կինը, ինքը և մանկահասակ երեխան, ով միշտ գործիք է հանդիսացել այս ոչ թե ամուսինների, այլ պրոֆեսիոնալ աֆերիստների տանդեմի ձեռքում:
Նույնը եղավ նաև իբր իրեն ծեծի ենթարկելու վերջին դեպքերի հետ: Կրկին առանց որեւէ բան պարզելու' մեր ԶԼՄ-ները առանց ճշտելու, ընդամենը Վահանի կնոջ տարածած լուրով կեղծ ինֆորմացիա տարածեցին, որի վրա լույս սփռեց Վահանի մայրը' պատռելով հարսի և որդու դիմակը: Իսկ ինչու կենցաղային վեճից նա մոգոնեց քաղաքական հալածյալի շինծու շոուն, քանի որ նրա դեմ մի շարք քրեական մեղադրանքներ էին առաջադրված: Նա սարսափում էր այդ մեղադրանքներով հայտնվել բանտում, քանի որ կռահում էր' ինչ է սպասվում իր նմանին: Ուստի շարժվում էր արդեն «մահ կամ ազատություն» սկզբունքով: Վախենալով ոչ թե Մհեր Սեդրակյանի մտերիմների հաշվեհարդարից, այլ հարցաքննության կրկին կանչվելուց' սա կնոջ հետ ապաստան է գտնում մի մտավորական կնոջ տանը և իրեն հատուկ սրբապղծությամբ գողանում իր ընտանիքին մեկ շաբաթ սնած և օթևան տված տիկնոջ' մեկ տարվա ընթացքում կուտակած հոնորարը և կնոջ հետ փախչում: Սա էլ հիմք չի հանդիսանում, որ այս 2-ին ձերբակալեն, ի դեպ…

Հիմա մի քանի կետով անդրադառնամ «ծեծի» պատմությանը, որը պետք է լինի վաղվա ասուլիսի հիմնական թեման թերևս: Առաջին իսկ վայրկյանից չեմ հավատացել դրան. նախ փետրվար-մարտ ամիսներին, երբ սա դեռ հրեշտակի կերպարով իմ մտերիմ ընկերն էր, երբ ինձ իրենց տնից ճանապարհում էր մեր տուն, դիմացի փողոցի հարևանին, որին ինձ ներկայացրեց Մհեր Սեդրակյանի բարեկամ, շատ ջերմ բարևեց, իսկ վերջինս էլ սեփական մեքենայով լուսավորեց փողոցը, որպեսզի տաքսի կանգնեցնեն ինձ համար: Հարց. ինչու՞ այդ ժամանակ չծեծեցին նրան, երբ «ԳազՊրոմի» դեմ «պայքարի» նրա ամենաակտիվ շրջանն էր: Հետևաբար ակնհայտ է, որ էժանագին թամաշան հետապնդում էր մեկ շահ' ՃՈՂՈՊՐՈՒՄ: Ինձ մոտ պահպանված են այն գրագրությունները, երբ կինը դեռևս մեկուկես տարի առաջ հայտնում է ինձ իր հղիության մասին, հետո ամուսինը ասում է կնոջ վիժելու մասին, որպեսզի կրկին գութս շարժեն և դեղորայքի գումար կորզեն ինձնից: Կամ մի՞թե լրագրողները մոռացել են, որ նույն հոդախախտ եղած ոտքով վերջինս 2014 թ. գարնանը ներկայացել է ասուլիսի ազատամարտիկների հետ, ի դեպ: Դա նրանց ընտանիքի հերթական գզվռտոցի արդյունք էր եղել: Թեթև անհաջող շարժումից այն կրկին կհոդախախտվեր, քանի որ ՎՄ-ն հրաժարվել էր լիարժեք բուժումից:

Իմ զգուշացումները տեղ չհասան. գողության դեպքից հետո ես արդեն վախենում էի, որ սրանք իրենց փախուստի ճանապարհին անգամ մարդկային զոհեր կտան' վերացնելով ցանկացած խոչընդոտ: Եվ ահա, անծագում վիժվածքը հայտնվեց հակառակորդի դաշտում: Ես երբեք այսքան չեմ խղճացել Ադրբեջանին, չեն էլ պատկերացնում, թե ինչպիսի բացառիկ բացիլի վրա են ժամանակ ու ռեսուրս վատնելու: Ծակ գնդակ է ձեռքները ընկել, որով փորձելու են գոլ ուղարկել Հայաստանի դարպասը:

Սա ամեն ինչ կշահարկի, սկսած իր ծագումից, որպեսզի մորթը փրկի: Եվ դեռ սրա մասին խղճմտանքով են գրում. այդ ո՞ր երեխաներն են ողբալու նրա համար! Որոնց մասին տեղեկություն չունի՞ անգամ: Խեղճ մայրը մի քանի օր կլացի, բայց գոնե էլ սրանից ավելի չի փորձի տանել որդու և հարսի խայտառակությունները:

P.S. Այն րոպեից, երբ իմացել եմ այս երևույթի գազի փորձ կոչեցյալի խաբեբայության մասին, դարձել եմ այս ստահակի զոհը, ենթարկվել եմ շանտաժի, անանուն զրպարտության, որի հետևանքով կորցրել եմ ամենաթանկն աշխարհում' առողջությունս և հավատս: Հարգելով ՀՀ օրենսդրությունը' այլ մանրամասներ չեմ կարող հրապարակել:

Միայն կասեմ, որ շուրջ մեկ տարի դժոխքում եմ գտնվել:

Եթե մի կաթիլ արժանապատվություն ունենար, անհետ կչքվեր: Բայց Հերոստրատի փառքը միշտ կանչել է սրան…»

Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?