Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախյան հարցի այլընտրանքային լուծման տարբերակ

БЛОГ

Սասուն Քոսեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երբ ասում են, թե լավ, տարածքները հանձնելուն դեմ ես, բա փոխարենը ի՞նչ ես առաջարկում, այդ հարցը տեղին է, և ստորև բերվածը այդ հարցի պատասխանն է (կամ, համենայն դեպս, հնարավոր պատասխաններից մեկը):

Մինչ այժմ Մինսկի խմբի գործունեությունը և առաջարկները մեզ ընդամենը թույլ են տվել ստատուս քվոն պահպանել, Ադրբեջանի ախորժակը մեծացնել և Հայաստանի ներսում ունենալ միմյանց հաջորդող կործանարար ոչ լեգիտիմ իշխանություններ: Այստեղ պետք է Հայաստանը նախաձեռնողի դերում հանդես գա, դիվանագիտորեն հրաժարվի ներկա բանակցային գործընթացից և փոխարենը առաջարկի ստորև բերված ըստ իս ավելի կոնստրուկտիվ և կենսունակ առաջարկը: Այլ հարց է ներկա իշխանությունները դրան կգնան թե ոչ: Ես ոչ մի լավ ակնկալիք չունեմ, այնուամենայնիվ առաջարկս ուժի մեջ է, միգուցե ապագայի լեգիտիմ իշխանությունների համար:

Նախ ասեմ, որ Արցախի հարցը համարում եմ հիմնականում լուծված: Հարցը լուծվել է ռազմական ճանապարհով, որը տվյալ հակառակորդի դեպքում միակ ճանապարհն է: Երկրորդը, չնայած որ հարցը հիմնականում լուծված է, դեռևս լուծման վերջաբանը դրված չէ, որի պատճառով միջազգային հանրությունը դեռևս փորձում է այն «կարգավորել»: Իսկ իմ կարծիքով մեզ համար այստեղ ոչ թե հարցի լուծումն է պետք փնտրել, այլ դրա հաղթական վերջաբանը: Ահա իմ ստորև բերված առաջարկը ոչ թե հիմնախնդրի լուծման առաջարկ է, այլ լուծման հաղթական վերջաբանի առաջարկ:

Իսկ վերջաբան անհրաժեշտ է ունենալ ոչ միայն Ադրբեջանի հետ քիչ թե շատ նորմալ հարաբերվելու համար, այլ նաև միջազգային հանրության համար ընդունելի տարբերակով իրավիճակից դուրս գալու համար: Այլ կերպ ասած, շարունակել հողեր հանձնելու խոստումներ տալ առանց դրանք տալու, քանի որ մեր բախտից Ալիևը համաձայն չէ, դա ոչ միայն վերջաբան չէ, այլ մշտական լարվածության աղբյուր, ինչպես ականատես ենք լինում մշտապես և հատկապես ապրիլյան պատերազմի ժամանակ:

Մյուս կողմից, պարզապես դուրս գալ բանակցային գործընացից և փոխարենը ոչինչ չառաջարկել նույնպես վերջաբան չէ, և պարունակում է լայնածավալ պատերազմի ռիսկ, որի պարագայում միջազգային հանրությունը կարող է Հայաստանի նկատմամբ բացասական վերաբերմունք ունենալ, քանի որ վերջինս կդիտարկվի որպես միջազգային հանրությանը արհամարող, անզիջում պետություն:

Փոխարենը առաջարկում եմ հետևյալը:

1. Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունը, դրանից անմիջապես հետո ՀՀ-ն և ԱՀ-ն հանրաքվեներ են անց կացնում, Արցախը միանում է Հայաստանի Հանրապետությանը և դառնում Արցախի մարզ: Այս ամենը հիմված է ազգերի ինքնորոշման միջազգային հիմունքների վրա:

2. Հայաստանը հրաժարվում է որևէ բանակցային փաթեթից, որտեղ արծարծվում է հողեր հանձնելու հարցը: Միջազգային հանրության համար բերվում են հիմնական փաստարկները առ այն, որ՝

ա. Ադրբեջանը հարցի խաղաղ կարգավորման կողմանկից չէ, այն անընդմեջ գնդակոծում է Արցախի և Հայաստանի սահմանները, և փորձում ուժի միջոցով իր նպատակներին հասնել: Դրա ամենավառ ապացույցը ապրիլյան պատերազմն էր:

բ. Ադրբեջանը պետական մակարդակով վարում է հայատյաց քաղաքականություն: Ազգությամբ հայ մարդը երբեք չի կարող անվտանգություն ունենալ Ադրբեջանի կազմում, դրա ապացույցներն են Ռամիլ Սաֆարովի միջազգային հանրությանը քաջ հայտնի պատմությունը, որտեղ հային քնած ոչնչացնելը համարվում է հերոսություն: Դրա ապացույցներն են ապրիլյան պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության և զինվորականների նկատմամբ կիրառված վայրագությունները:

գ. Ադրբեջանը պետական մակարդակով վարում է հայ ժողովրդի պատմության կեղծարարության քաղաքականություն և դրա հիման վրա խիստ վտանգավոր հայտարարություններ է արել Հայատանի Հանրապետության մայրաքաղաքի, ինչպես նաև բուն Հայատանի մաս կազմող այլ տարածքներ գրավելու վերաբերյալ:

դ. Արցախը անկախ Ադրբեջանի մաս երբեք չի կազմել, այլ կամայականորեն և առանց հաշվի առնելու Արցախի բնակչության կարծիքը կցվել է Ադրբեջանին: Այդ ընթացքում Արցախի հայ բնակչության նկատմամբ Խորհրդային Ադրբեջանը, որի իրավահաջորդն է համարվում Ադրբեջանի Հանրապետությունը, կիրառել է ազգային խտրականության քաղաքականություն, որի արդյունքում արձանագրվել է զգալի հայաթափություն: Միևնույն քաղաքականության պատճառով մեկ այլ հայկական տարածք Ադրբեջանի կազմում, Նախիջևանը ամբողջովին է հայաթափվել: Հայատյացության և էթնիկ զտման քաղաքականությունը դրանով չի սահմանափակվել: Ներկայիս Ադրբեջանը անշեղորեն շարունակում է այդ քաղաքականությունը հայկական պատմական կոթողների նկատմամբ՝ որպես օրինակ Նախիջևանի մեծաքանակ խաչքարների իսպառ ոչնչացումը:

Ելնելով վերոհիշյալ փաստարկներից, անհնար է Արցախը որևէ կերպ վերադարձնել Ադրբեջանին:

3. Արցախի հարակից ազատագրված տարածքները մնում են Հայաստանի Հանրապետության հսկողության տակ որպես անվտանգության գոտի, և ստանում են հատուկ միջազգային կարգավիճակ՝ ճանաչելով այդ տարածքների նտակմամբ Հայաստանի Հանրապետության անվիճարկելի իրավունքը:

4. Հայատանի Հանրապետությունը, որպես մարդասիրական պետություն և ցանկություն ունենալով հաստատել բարիդրացիական հարաբերություններ Ադրբեջանի հետ, իրավունք է շնորհում Արցախի հարակից տարածքների նախկին բնակիչներին վերադառնալ և բնակվել իրենց նախկին բնակավայրերում: Նրանք ստանում են ՀՀ քաղաքացիությանը համարժեք հատուկ կարգավիճակ, ձեռք բերելով ՀՀ քաղաքացիներին տրված գրեթե բոլոր իրավունքները և պարտականությունները: Մասնավորապես, Արցախի հարակից տարածքներ վերադարձած նախկին բնակիչները

ա. Ցանկության դեպքում կարող են պահպանել իրենց Ադրբեջանական քաղաքացիությունը
բ. Չեն կարող ծառայել Ադրբեջանի և Հայատանի զինված ուժերում, և չունեն զենք կրելու իրավունք
գ, Ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում ազատ տեղաշարժի և տնետսական գործունեության իրավունք, սակայն բնակության վայրը տաս տարով սահմանափակվում իրենց նախկին բնակավայրերում
դ. Ադրբեջանի քաղաքացիություն չունենալու դեպքում օգտվում են Ադրբեջանի հետ ազատ վիզայական ռեժիմից
ե. Ենթակա են հատուկ հարկային համակարգի
զ. Ունեն լայն մշակութային ինքնավարություն և լեզվական արտոնություններ
է. Ունեն տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրելու և ընտրվելու իրավունք (սակայն ոչ ՀՀ և Ադրբեջանի համապետական ընտրությունների իրավունք)
ը. Ենթակա են ՀՀ օրենսդրությանը և դատական համակարգին

5. Ադրբեջանը Արցախի հարակից տարածքներ վերադարձողների բնակավայրերը վերականգնելու, անվտանգությունը ապահովելու և այլ սոցիալ-տնտեսական նպատակներով, Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է յուրաքանչյուր վերաբնակվողի համար 100 հազար ԱՄՆ դոլար:

6. Արցախի և հարակից շրջանների սահմանները հսկվում են միջազգային դիտորդների կողմից:

Սույն առաջարկը այլընտրանքային լուծման մոտեցում է, համառոտ շարադրված: Այն մանրամասն և խորապես մշակված փաստաթուղթ չէ և պետք է ընդունել որպես այդպիսին: Այն հնարավոր է զարգացնել: Հրավիրում եմ բոլորին քննարկման: Եթե փաստաթուղթը ընդունելի է, ապա այն միանշանակ ունի խորը ուսումնասիրության, հղկումների և լրացումների կարիք՝ Հայատանի սահմանադրական օրենսդրության տեսակետից, ինչպես նաև միջազգային իրավունքի տեսակետից:

Իսկ գուցե ամենագլխավոր հարցը նա է, թե Ադրբեջանը նման մոտեցման կհամաձայնվի՞, թե ոչ: Այս պահին միանշանակ ոչ, և այս տարբերակը նույնպես լայնածավալ պատերազմի որոշ ռիսկ պարունակում է: Սակայն ավելի լավ է այս տարբերակը մերժեն, քան ներկայիս խիստ անբարենպաստ տարբերակը: Իսկ ապագայում այս տարբերակը իրական փոխզիջումային տարբերակ է, որը թույլ է տալիս երկու պետություններին էլ արժանավայել ձևով հասնել հանգուցալուծման՝ մենք մեր անվտանգության հարցն ենք լուծում, նրանք իրենց փախստականների հարցը:

Տնտեսական բաղադրիչը մեզ հնարավորություն է տալիս սահմանափակել վերաբնակիչների թիվը: Եթե նույնիսկ ենթադրենք, որ Ադրբեջանը իրոք այդ ուռճացված 1 միլիոն փախստականները ունի, որոնք բոլորը ուզում են վերաբնակվել, դա նշանակում է որ Ադրբեջանը պետք է վճարի 100 միլիարդ ԱՄՆ դոլար, որը նա պարզապես չի կարող եթե նույնիսկ ցանկանա: Նաև պետք է հաշվի առնել, որ այս քսաներկու տարիների ընթացքում այդ ենթադրյալ 1 միլիոնը բնական ձևով կրճատվել է, իսկ նոր ծնունդները չեն համարվում վերաբնակեցման ենթակա քանի որ նրանք ծնվել են այլ տարածքներում: Մեկ այլ փաստարկ, որ վերաբնակեցումը այդքան էլ վատ տարբերակ չէ մեզ համար այն է, որ այդ ժողովրդից շատ շատերը (միգուցե մեծամասնությունը) ազգությամբ թալիշներ ու այլ ազգեր են, որոնք պետք է որ ուրախությամբ դառնան Հայաստանի Հանրապետությանը հավատարիմ քաղաքացիներ:

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха