Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Տնտեսական աճի անդրադարձը սոցիալական վիճակի վրա

БЛОГ

Զանազան կանխատեսումներին հակառակ, այս տարվա առաջին կեսին Հայաստանում արձանագրվեց 4 տոկոս տնտեսական աճ, համենայն դեպս, այս մասին տեղեկացրեց Ազգային վիճակագրական ծառայությունը:

Նկատի ունենալով այն մարտահրավերնեը, որ գալիս էին եւ հիմա էլ առկա են արտերկրից, այս ցուցանիշը սպասվածից ավելի դրական կարելի է բնութագրել:

Բավական են միայն մեր հիմնական տնտեսական գործընկերոջ` Ռուսաստանի տնտեսական դժվարությունները, պայմանավորված այդ երկրի նկատմամբ ԱՄՆ եւ ԵՄ պատժամիջոցներով եւ նավթի գների անկմամբ, պատկերացնելու համար, թե ինչպես է դա անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա:

Մասնավորապես ռուբլու արժեզրկումը զգալիորեն նվազեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան դրամական փոխանցումների ծավալները, որոնք ընդհանուր փոխանցումների մոտ 85 տոկոսն են կազմում: Այսպես, 2014-ի դեկտեմբերին այդ ծավալները կրճատվեցին՝ կազմելով նախորդ տարվա դելտեմբերի 68 տոկոսը, իսկ 2015-ի հունվարին՝ նախորդ տարվա հունվարի 54 տոկոսը:

Ճիշտ է, փոխանցումների ներհոսքը սկսում է վերականգնվել` 2015 թվականի հունիսին կազմելով շուրջ 128 մլն դոլար, որը 2014-ի հունիսի 78 տոկոսի չափով է, այդուհանդերձ, 2015 թվականի առաջին կեսին Հայաստան մտնող գումարային փոխանցումները նվազել են մոտ 235 մլն դոլարով: Այսինքն, այդքան գումար պակաս է մուտք գործել մեր երկիր, այն դեպքում, երբ սա բնակչության ավելի լայն շերտերի միջեւ բաշխվող գումար էր:

Հետեւաբար, հակառակ տնտեսական աճի ցուցանիշներին, բնակչության մի հատվածի բարեկեցության մակարդակն այս ցուցանիշի պատճառով փոքր-ինչ նվազել է: Սակայն 4 տոկոս տնտեսական աճի մեջ էական դեր է խաղացել գյուղատնտեսության 14,8 տոկոս աճը, ինչը որոշակիորեն մեղմել է նվազած մասնավոր փոխանցումների բացասական հետեւանքները, քանի որ բնակչության մեծ ընդգրկում ունեցող ճյուղ է:

Տնտեսական աճին մեծ նպաստ բերող մյուս հիմնական ճյուղը արդյունաբերությունն է, մասնավորապես հանքարդյունաբերությունը: Հիմնական աճը գրանցվել է պղնձի խտանյութի արտահանման ծավալների ավելացման շնորհիվ, բայց, հաշվի առնելով համաշխարհային շուկայում պղնձի գների անկումը, հնարավոր է, որ հանքարդյունաբերական ընկերությունները ֆինանսական դժվարություններ ունենան:

Ամեն դեպքում, այս ճյուղն ապահովում է հազարավոր աշխատատեղեր եւ կարեւոր նշանակություն ունի ինչպես մեր տնտեսության համար ընդհանրապես, այնպես էլ ոլորտում ներգրավված մարդկանց սոցիալական վիճակի համար մասնավորապես:

Ծառայությունների ոլորտը նույնպես նպաստել է տնտեսական աճին, մասնավորապես մշակույթի, զվարճությունների և հանգստի, ինչպես նաեւ ֆինանսական և ապահովագրական գործունեության մեջ: Այս ամենով հանդերձ, Ռուսաստանում տնտեսական անկումը հանգեցրեց նաև Հայաստանից դեպի այդ երկիր արտահանվող ապրանքների պահանջարկի կրճատմանը և շուկայում գնագոյացման անորոշությանը:

Առաջին եռամսյակում դեպի Ռուսաստան արտահանումը նվազեց շուրջ 61 տոկոսով՝ արդյունքում զբաղեցնելով ՀՀ արտահանման ընդամենը 10 տոկոսը՝ 6 ամսվա արդյունքով: Այս իրավիճակի բացասական ազդեցությունը հաջողվեց մեղմել արտահանման դիվերսիֆիկացման շնորհիվ: Հայկական արտադրողներին հաջողվեց ավելացնել արտահանումը դեպի մի քանի այլ երկիր (Չինաստան, Իրաք, Շվեյցարիա եւ այլն), ինչի շնորհիվ կես տարվա արտահանման ծավալները պահպանեցին նախորդ տարվա ցուցանիշը: Այսպիսով, տնտեսական աճի արձանագրված ցուցանիշը, ամեն դեպքում, չի կարող դրական ազդեցություն չունենալ: Որքանով դա շոշափելի կլինի, այլ հարց է:

Այստեղ կա նաեւ սուբյեկտիվ գործոն: Չմոռանանք, որ երկնիշ տնտեսական աճի տարիներին էլ շատերը ասում էին, որ դա չի արտացոլվում բնակչության սոցիալական վիճակի վրա: Այսինքն, դրական զարգացումը սովորական է դառնում եւ արագ մոռացվում, իսկ ակնկալիքները եւ դրանցից բխող դժգոհություները երկար են պահպանվում:

Անդրանիկ Բարսեղյան

Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду?