Ռուսաստանում ալկոհոլից թունավորվելու հետեւանքով 41 մարդ է մահացել
МЕЖДУНАРОДНОЕՌԴ Իրկուտսկ քաղաքում սպիրտ պարունակող հեղուկից թունավորվելու հետեւանքով տուժած 57 անձանցից 41-ը մահացել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Իրկուտսկի Լենինի շրջանի դատախազ Ստանիսլավ Զուբովսկուն։ Տուժածների մեծ մասը հիվանդանոց էր տեղափոխվել կոմայի վիճակում։ Նրանց վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր։
Նրանք բոլորն ընդունել էին «լոգանքի խթանյութ», որը ալկոհոլ է պարունակում եւ տեղի խանութներում արժի մոտ 40 ռուբլի։ Քաղաքում նման խմիչքի վաճառքի ավելի քան 100 կետ են հայտնաբերել, որոնց բաղադրության մեջ ՌԴ Առողջապահության նախարարությունը մեթանոլ եւ անտիֆրիզ էր գտել։
Քննիչներ արդեն ձերբակալել են թունավորված խմիչք տարածող 5 մարդու, որոնցից առգրավել են ավելի քան 2 հազար շիշ խտանյութ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



