Ավստրիայի ոստիկանությունը ձերբակալել Է ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվող յոթ փախստականների
МЕЖДУНАРОДНОЕԱվստրիայի ոստիկանությունը Զալցբուրգի դաշնային երկրամասի Ֆուշլ ամ Զեե քաղաքում անցկացված հատուկ գործողության ընթացքում ձերբակալել Է յոթ փախստականների, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին հայտնել Է ORF հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին:
Ոստիկանական ստուգայցը դեկտեմբերի 19-ի առավոտյան անցկացվել Է փախստականներին տրամադրված հանրակացարանում: Հատուկ գործողությանը նաեւ մասնակցել են Ավստրիայի Cobra հատուկ նշանակության հակաահաբեկչական ստորաբաժանման մարտիկները եւ Սահմանադրության պահպանության դաշնային գերատեսչության աշխատակիցները:
Ներկայում ոստիկանությունը կասկածյալների հարցաքննություններ Է անցկացնում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



