Համակարգչի հետ երկարատև աշխատելու հետևանքով կարող են առաջանալ շատ լուրջ հիվանդություններ
ФОТОՀամակարգչի հայտնվելուց հետո մարդը բազմաթիվ առավելություններ է ստացել, սակայն դրանց հետ մեկտեղ՝ մարդը ձեռք է բերել մի շարք հիվանդություններ։ Ձեռքի դաստակը համակարգչով աշխատելիս գերլարված վիճակում է։ Եթե օրվա մեծ մասն անցկացնում եք համակարգչի առաջ, ապա աշխատանքային ծանր օրվանից հետո հաստատ կզգաք որոշ տհաճ ցավեր ձեռքի դաստակի շրջանում։
Բժիշկները պնդում են, որ որքան շատ ու ծանրաբեռնված աշխատեք համակարգչի մկնիկով այնքան ավելի մեծ է դաստակի հիվանդություններ ու ցավեր ձեռք բերելու հավանականությունը։ Մշտական ծանրաբեռնվածության պատճառով սեղմվում է ձեռքի դաստակի միջնակ նյարդը և ցավ առաջացնում։
Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ թափահարել և շարժել դաստակը, ձեռքի մատներով մերսել ափը, հաճախ պտտացնել ձեռքի դաստակը։ Յուրաքանչյուր 15-20 րոպեն մեկ անգամ փորձեք ընդմիջել և ձեռքերի համար նախատեսված մարզանք կատարեք։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: