Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը 31 միլիոնով հողամաս է գնել. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վախթանգ Աբրահամյանը նախորդ տարի 31 միլիոն 395 հազար դրամով հողամաս է ձեռք բերել: Այս մասին իմանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների 2015 թ. հայտարարագրից:
Աբրահամյանը հայտարարագրել է 35 միլիոն դրամ և 70 հազար ամերիկյան դոլար: Իսկ նրա 2015 թ. տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և կազմել ավելի քան 32 միլիոն դրամ:
Կինը՝ Ինգա Բոյաջյանը, հայտարարագրել է 11 միլիոն դրամ արժեթղթեր: Եթե Աբրահամյանի կնոջ դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 14 միլիոն դրամ և 16 հազար ԱՄՆ դոլար, ապա արդեն տարեվերջին նվազել են՝ կազմելով 5 միլիոն 500 հազար դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար: Պաշտոնյայի եկամուտներն էլ կազմել են 5 միլիոն 887 հազար դրամ:
Վախթանգ Աբրահամյանը մինչ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ նշանակվելը աշխատել է նույն կառույցում սկզբից որպես տնտեսագետ, այնուհետև ավագ մասնագետ, բաժնի պետ և վերջապես գլխավոր վերստուգիչ։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: