Ո՞ր դեպքում է կերակրող մոր կաթը փոխում գույնը (լուսանկարներ)
ФОТОԻնչպես երիտասարդ մայրիկների մեծ մասը՝ Մելլորի Սմոզերսը նույնպես կանգնած էր բարդ ընտրության առաջ. Կերակրել նոր ծնված երեխային կրծքով, թե՞ պահպանել կազմվածքը, և փոխարինել կաթն արհեստական կերով:
Ամեն ինչ լավ ծանր ու թեթև անելով՝ Մելլորին որոշեց, որ փոքրիկի առողջությունից առավել թանկ ու կարևոր բան չկա:
Այդ պատճառով էլ նա սկսեց կերակրել դստերը բնական ճանապարհով՝ կրծքով:
Սկզբում մայրիկը շատ էր անհանգստանում, արդյոք նա ամեն ինչ ճիշտ էր անում:
Ժամանակ առ ժամանակ Մելլորին կթում էր իր կաթը՝ որակը ստուգելու համար:
Կինն անհանգստանում էր, որ իր կաթը շատ ջրիկ է, և երեխային կարող էր լրացուցիչ սնունդ հարկավոր լինել:
Վերջերս, երիտասարդ մայրիկը ինչ-որ տարօրինակ բան նկատեց. Իր կաթի գույնը խիստ փոխվել էր:
Այդ փաստը շատ անհանգստացրեց Մելլորին և նա շտապեց հիվանդանոց՝ պարզելու համար, թե բանն ինչումն է:
Բժիշկները նրան հանգստացրեցին, ասացին, որ անհանգստանալու ոչ մի առիթ չկա:
Կաթի գույնը կախված է մայրիկի սննդակարգից:
Օրինակ, եթե մայրիկը կերել է շատ քանակությամբ կարոտին պարունակող մթերքներ (գազար կամ դդում), ապա նրա կաթը կունենա նարնջագույն երանգ:
Ավելին, կաթի գույնը փոխվում է նույնիսկ մեկ կերակրման ընթացքում:
Սկզբում փոքրիկը ծծում է ջրիկ «առաջնային» կաթը:
Իսկ հետո գեղձերը սկսում են արտադրել յուղոտ «հետին» կաթը, որն ավելի խիտ է և կրեմագույն է:
Նաև, մոր օրգանիզմը միշտ արձագանքում է երեխայի պահանջներին և արտադրում է այնպիսի կաթ, որը պետք է փոքրիկին զարգացման տվյալ փուլում:
Պարզվում է, կրծքով կերակրման գործընթացի ժամանակ մոր օրգանիզմը անալիզի է ենթարկում փոքրիկի թուքը:
Եվ կախված դրա բաղադրությունից՝ կաթնագեղձերը սկսում են արտադրել այս կամ այն նյութերը:
Այնպես որ, կրծքի կաթը ոչ միայն սննդարար կերակուր է, այլ նաև ունիվերսալ պատվաստում շատ հիվանդությունների դեմ:
Եվ եթե դրա գույնը փոխվել է, դա ընդհանրապես անհանգստանալու առիթ չէ:
Ընդհակառակը, դա նշանակում է, որ մայրիկի օրգանիզմն աշխատում է ինչպես հարկն է:
Երջանիկ Մելլորին որոշեց կիսվել այս ինֆորմացիայով այլ կերակրող մայրիկների հետ, որպեսզի նրանց հանգստացնի:
Պարզվում է, մարդու օրգանիզմն առավել կատարյալ է ցանկացած ժամանակակից լաբորատորիայից: