Ереван, 05.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Հազվադեպ հանդիպող 15 հայկական յուրօրինակ ուտեստ

ФОТО

Տարբեր երկրների խոհանոցների մի շարք ուտեստներ այսօր այնքան հանրաճանաչ են դարձել աշխարհում, որ նույնիսկ հանդիսանում են տվյալ երկրի այցեքարտը: Իսկ ավանդական հայկական այդքան բազմազան ու յուրահատուկ խոհանոցից ոչ միայն աշխարհին, այլև հենց մեզ՝ հայերիս, քիչ թվով ճաշատեսակներ են հայտնի: Մինչդեռ, մեր խոհանոցը հարուստ է հետաքրքիր ու սննդարար բազմաթիվ կերակրատեսակներով, որոնք պետք է վերարժևորել,  որոշները գուցե և վերհիշել: Menu.am-ը ներկայացրել է ազգային խոհանոցի 15 հայկական յուրօրինակ ուտեստ, որոնք հազվադեպ կարելի է հանդիպել Երևանի ռեստորաններում: 

  1. Ղազղանի խորոված

Ղազղանի խորովածը Սյունիքի ինքնատիպ ավանդական ուտեստներից է, որը պատրաստվում է տավարի փափուկ մսով, սալորաչրով և խնձորով:

 

 

  1. Կեր ու սուս

Համեղ կերակրատեսակ, որը պատրաստվում է տապակած տավարի կամ գառան մսով և բանջարեղենով: Կեր ու սուսը կարելի է մատուցել ամենօրյա սեղաններին:

 

  1. Վանա քաշովի

Վանա ձմեռային կերակուր է, որի հիմնական բաղադրիչներն են բլղուրը, տհալը, լոլիկը և սոխը: Վանա քաշովին Արևմտյան Հայաստանից մեզ հասած ամենահամեղ ու յուրօրինակ ուտեստներից է:

 

  1. Կոլոնդրակ

Արցախի բարբառով «Կոլոնդրակ» նշանակում է ձնագնդի: Կոլոնդրակը շատ համեղ աղանդեր է, լայն տարածում ունի Արցախում և Սյունիքում: Կոլոնդրակ անունը ստացել է փոխնձից պատրաստված գնդիկների համար: Պատրաստվում է դոշաբով և մեղրով շաղախված փոխնձից, լցոնվում` ծիրանաչրի և սալորաչրի մեջ:

  1. Տավուշի Բորանի

Տավուշի մարզում լայն տարածում ունեցող ճաշատեսակ է: Տավուշի Բորանու hիմնական բաղադրիչներն են շոգեխաշած տավարի միսը՝ համեմված սև սալորաչրով, շագանակով և սոխառածով:

 

  1. Խաշիլ

Հայաստանի մի շարք մարզերում տարածում ունեցող ուտեստ է: Խաշիլը էթնիկ հայկական նախաճաշ է համարվում: Հիմնական բաղադրիչներն են՝ փոխինձը, կաթը կամ չորաթանը, յուղը կամ կարագը, սոխառածը: Որոշ շրջաններում տարածված է նաև "Եփութուխ" անունով:

  1. Խոխոբ

Հավի կամ ոչխարի կտրտած մսով, յուղով, սոխով ու նռան հատիկներով պատրաստվող կերակրատեսակ է: Խորխոբը տարածված է Արցախում, իսկ այժմ նաև՝ Սյունիքի բնակիչների շրջանում:

 

  1. Տավարի Քյալա

Շիրակի մարզում լայն տարածում ունեցող ուտեստ է, որը համարվում է արհեստագործների ուտեստ: Քյալան պատրաստվում է հատուկ արարողակարգով և մատուցվում է բազմամարդ հավաքույթների ժամանակ:

  1. Գառնի Յարախ

Այս տաք ուտեստի անվանումն առաջացել է Գառնու երախ արտահայտությունից, նշանակում է Գառնու ձոր. տարածում ունի Գառնու բնակիչների շրջանում: Գառնու Յարախը ստացել է իր անունը պատրաստման ձևի համար. սմբուկը տապակելուց հետո վերևից ճեղք է արվում և խորություն ստացվում, "ձորի", "երախի" նման, որի մեջ լցոնում են տավարի միս՝ տապակած սոխով լոլիկի մածուկի մեջ:

 

  1. Վանանուշ

Վանա անուշ կերակուր, այստեղից էլ առաջացել է անունը՝ Վանանուշ: Պատրաստվում է գառան մսով, սև սալորաչրով, տապակած սոխով և համեմվում՝ նռան օշարակով: Մատուցվում է տաք վիճակում:

  1. Ուրմիա

Արևելյան Հայաստանում տարածված ուտեստ, որը պատրաստվում է գառան մսով և բանջարեղենով՝ սմբուկով, պղպեղով, լոլիկով, սոխով և սխտորով: Ուրմիան մատուցելիս ձևավորում են կանաչիով:

 

  1. Բազրկանի

Մուսալեռում Բազրկանին եղել է հովվի ճաշի անվանումը: Կան տարբեր տեսակի բազրկանիներ: Մախաղի մեջ եղել է սուրքի (Մուսալեռան հորած պանիր) կամ ձիթապտուղ. սարերում լիքն են ձիթենիներն ու ընկուզենիները, հետևաբար մի քիչ ձիթապտուղ, մեկ գլուխ սոխ, լոլիկի մածուկ, ընկույզ և ձիթայուղ. ահա և հովվի  համեղ կերակուրը։

13.  Խանգյալ

Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում՝ առավելապես Շիրակի, Ջավախքի և Լոռվա բնակիչների շրջանում։ Շիրակի մարզում խանգյալի փոխարեն կիրառում են նաև "Թաթար Բորակի" անունը: Խմորից պատրաստված խորանարդիկների վրա ավելացնում են չորաթանի մածուկ և սոխառած:

 

14. Այլազան

Արարատյան խոհանոցի գոհարներից մեկը Այլազանն է: Այն հին հայկական ուտեստ է, որի հիմնական բաղադրիչները սննդարար բանջարեղեններն են՝ գազար, ծաղկակաղամբ, սունկ, պղպեղ՝ համեմված մարվանդակով և հատուկ թանձրուկով:

  1. Քյելեկյոշ

Գարնանամուտի տոնածիսական ճաշատեսակ է՝ Վան-Վասպուրական նահանգի խոհանոցից։  Քյելեկյոշը պատրաստվում է մեծ կաթսայով և մատուցվում խաշի նման բազմամարդ սեղանում. ափսեի մեջ լցնում են չոր լավաշ, վրան՝ մեծ քանակով խաշած ոսպ, ապա տաք չորաթանը, իսկ ամենավերջում՝ սոխառածը լեռնային կանաչիների (դաղձ, ուրց, անանուխ) հետ: Հարուստները սոխառածը պատրաստում էին ղավուրմայով:

Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц Артур Аванесян («Кандаз») объявил голодовку«Процветающая Армения»: Людям предлагают продать свои дома и уехатьУкраина атаковала НПЗ в Орске и нефтеперекачивающую станцию в Пермском краеХудожник Джозеф Арзуманов стал участником выставки The Only True Protest Is Beauty в ВенецииВ Армении возник дефицит сжиженного газа: с чем связаны перебои?СМИ: Вице-премьер Азербайджана в Ереване«Ваш родственник в беде»: IDBank предупреждает об агрессивной волне телефонного шантажа