Մարտա. «Կարծում եմ՝ որոշակի բաների հասել եմ, եթե իմ դեմ պայքարելու այսպիսի միջոց են ընտրել»
ФОТОTert.am Life-ը գրում է
Առաջին ալիքի եթերում շարունակվում է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը։ Այս շաբաթ հայտնի կդառնա «Եվրատեսիլ 2017»-ին Հայաստանի ներկայացուցչի անունը։ Մինչև այդ թեժ քննարկումներ են ծավալվում եզրափակիչ անցած երկու մասնակիցների՝ Մարտայի և Արծվիկի շուրջ։
Առաջին կիսաեզրափակչում Մարտան ստացել էր ժյուրիի և հեռուստադիտողների առավելագույն ձայները, Արծվիկը՝ ըստ ժյուրիի քվեարկության՝ երրորդն էր, ըստ հեռուստադիտողների ձայների՝ երկրորդը։ Երկրորդ կիսաեզրափակչում Մարտան ստացավ ժյուրիի նվազագույն, Արծվիկը՝ առավելագույն ձայները։ Ըստ sms քվեարկության՝ Մարտան կրկին առաջատար էր, Արծվիկը՝ երկրորդ տեղում։
Tert.am Life-ի հետ բացառիկ հարցազրույցում Մարտան խոսել է ժյուրիի գնահատականի, սպասելիքների, իր հասցեին հնչող քննադատությունների և Արծվիկի հետ հարաբերությունների մասին։
- Մարտա, նախորդ անգամ ժյուրիի ամենաբարձր գնահատականին Դուք էիք արժանացել: Այս անգամ, ժյուրիի նվազագույն միավորները ստացաք: Անսպասելի՞ էր։ Ըստ Ձեզ՝ ո՞րն էրժյուրիի այս գնահատականի պատճառը:
-Ես մտածել էի և, ճիշտն ասած, ինձ ասում էին, որ ժյուրին չի գնահատի Կոմիտաս, քանի որ դա մի քիչ այլ ոճ է, բացի այդ՝ երգը հայերեն է: Սակայն ես շատ էի ուզում գոնե մի անգամ երգել Կոմիտասի ստեղծագործություններից։ Քանի որ հնարավոր է՝ դա վերջին փուլը լիներ ինձ համար, գերադասեցի անել այն, ինչ ուզում եմ և պատվով ներկայանալ։ Իմ սրտի ուզածը երգելն է, ոչինչ, եթե նման ելույթով դուրս մնայի։
-Ի՞նչ զգացիք այն պահին, երբ լսեցիք ժյուրիի գնահատականը:
-Չնայած սպասում էի, միջովս սարսուռ անցավ, երբ տեսա գնահատականները։ Իրոք շատ տխրեցի, երևի դեմքիցս զգացել եք
Շարունակությունը՝ այստեղ