Իջինի գեղեցկության գաղտնիքները
ФОТОWnews.am-ը գրում է.
«Դեպի Եվրատեսիլ» նախագծից բոլորիս հայտնի Իջինը, ով դուրս մնաց նախագծի երզափակիչ փուլից, դեռ երկար կհիշվի։
Ամենաքննարկվող մասնակիցն առանձնանում էր իր գրավիչ արտաքինով, որն էլ իր գլխավոր այցեքարտն է դարձել։
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայտնիների գեղեցկության գաղտնիքները։ Այս անգամ իր գեղեցկության եւ գրավչության գաղտնիքների մասին Wnews.am-ին պատմել է Իջինը։

Իջին, ըստ Ձեզ, որո՞նք են կանացի գրավչության 5 գլխավոր բաղադրչիները։
Ըստ իս, երբ կինը ներդաշնակ է ինքն իր հետ, նշանակում է, որ իր մեջ կան գրավչության բոլոր բաղադրիչները։
Որն է Ձեր գրավչության գաղտնիքը: Կա՞ ինչ որ բան, որ կուզենայիք փոխել:
Ես ներդաշնակ եմ ինքս ինձ հետ, ուստի ոչ, չկա։
Մեր օրերում գեղեցկությունը բավականին հասանելի է դարձել պլաստիկ վիրահատությունների միջոցով։ Դուք պլաստիկ վիրահատության դիմե՞լ եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։
Յուրաքանչյուր մարդու համար դա անձնական խնդիր է, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես գեղեցիկ երեւալ. մեկը պլաստիկ վիրահատությամբ է գեղեցիկ երեւում, մյուսը՝ դիմահարդարվելով կամ այլ միջոցներով։ Ամեն մի որոշում ճիշտ է, երբ կինն իրեն վստահ ու երջանիկ է զգում։

Հաճախ եք հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, հատկապես արտաքինի մասին քննարկումներով: Ինչպե՞ս եք դրանց արձագանքում:
Ձեր տված հարցերից պարզվում է, որ այո, հաճախ եմ հայտնվում, իսկ արձագանքս նորմալ է։
Որքա՞ն ժամանակ եք հատկացնում Ձեր առօրյա դիմահարդարմանը։ Ո՞ր պարագաներն եք միշտ օգտագործում։
Իմ դիմահարդարումը կախված է այդ օրվա պլաններից. նայած, թե ուր պետք է գնամ։ Ամենորյա պարագաներից միայն աչքերի սեւ մատիտ։
Կկիսվե՞ք խնամքի մի բաղադրատոմսով (օրինակ՝ դիմակ, որը պարբերաբար քսում եք դեմքին)։
Ինչպես մայրիկս է ասում՝ «ինչքան քիչ զիբիլ քսես երեսիդ, այդքան շնորհակալ կլինի քո մաշկը
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



