Երբ գումարը չափից շատ է...Ռուս մեծահարուստի 19-ամյա թոռնուհու շքեղ հուղարկավորությունը
ВИДЕОՄոտ մեկ ամիս առաջ Շվեյցարիայում ավտովթարից մահացել էր ռուս մեծահարուստ Պլատոն Լեբեդևի թոռնուհին` 19-ամյա Դիանան: Վերջինիս հետ մահացել է նաև նրա 23-ամյա սիրելին: Ըստ նախնական վարկածի` երիտասարդները մեքենայով մրցավազք էին իրականացրել, որի հետևանքով մեքենան բախվել էր պարիսպներից մեկին և ընկել լիճը:
Նշենք, որ համացանցում հայտնվել է Դիանայի հուղարկավորության տեսանյութը, որը շքեղությամբ, որքան էլ որ տարօրինակ է հնչում, կարող է հարսանիք կամ այլ նման արարողություն հիշեցնել:
Հավելենք, որ Պլատոն Լեբեդևը հայտնի գործարար է, ով 2003 թվականին ձերբակալվել էր` հարկերից խուսափելու և նավթ գողանալու համար: Նա բանտում անցկացրել էր գրեթե 11 տարի:
1
При поддержке Ucom в Ереване прошли ежегодные соревнования по гонкам дронов «Mini Whoop Drone Racing...
2
IDBank представил цифровую платформу Rate.Trading на выставке Toon Expo.Invest 2026
3
Аршака Карапетян отвечает на комментарии
4
Европейский курс Армении между обещаниями и обязательствами
5
Что будет, если выведут 102-ю базу? Аршак Карапетян



