Ջորջ Քլունին ֆիլմ կնկարահանի սիրիական «Սպիտակ սաղավարտների» մասին
ФОТОՋորջ Քլունին եւ հայտնի դերասան, պրոդյուսեր եւ սցենարիստ Գրանտ Հեսլովը ֆիլմ կնկարահանեն սիրիական «Սպիտակ սաղավարտների» մասին (Սիրիական քաղաքացիական պաշտպանության կազմակերպությունը, որը զբաղվում է խաղաղ բնակիչների պաշտպանության ու փրկության հարցերով եւ առավել հայտնի է «Սպիտակ սաղավարտներ» անունով):

55-ամյա Քլունին որպես հիմք կվերցնի Օռլանդո վոն Էյնզիդելի նկարահանած «Սպիտակ սաղավարտների» մասին փաստագրական ֆիլմը. ի դեպ՝ այն առաջադրված է «Օսկար»-ի:
Ըստ Deadline-ի՝ ժապավենը կստեղծի Քլունիի եւ Հեսլովի Smokehouse Pictures կինոընկերությունը:

Հավելենք, որ Սիրիայում հինգ տարվա գործունեության ընթացքում «Սպիտակ սաղավարտները» շուրջ 70 հազար մարդու են փրկել: Կազմակերպության 3 հազար կամավորներից 154-ը սպանվել է աշխատանքի ընթացքում:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



