Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ազգային ապաքինման լիցքերը մեր մեջ են

ИНТЕРВЬЮ

Մեր հյուրն է գրող, վերլուծաբան Արծրուն Պեպանյանը.

– Պարոն Պեպանյան, այսօր ի՞նչ ունենք մենք: Ինչպե՞ս կբնութագրեք մեր ներկան:

– Ներկան մի խառնաշփոթ իրականություն է, որտեղ ժողովրդի բացասական հատկանիշները գերիշխում են: Սակայն ժողովուրդը պահպանում է նաև իր ազգային գծերը, որոնք երևան են գալիս արտակարգ իրավիճակներում:

– Դե, մենք արտակարգ իրավիճակների ազգ ենք. Սարդարապատ եղավ` գնացինք կռվեցինք: Է՛լի հետ գնանք` Վարդանանց ժամանակներում գնացինք կռվեցինք: Սակայն հերոս լինելն ավելի հեշտ է, քան ճիշտ ապրելը: Ի վերջո, ծայրահեղ միջոց չէ՞, որին դիմում ենք, երբ հայտնվում ենք անդունդի եզրին:

– Դե, իհարկե, լավ չէ, որ մենք այսպիսին ենք: Մինչդեռ պետք է կարողանայինք մեր հասարակական կյանքն այնպես կարգավորել, որ հերոսի կարիք չունենայինք: Եթե հերոս է ի հայտ գալիս, նշանակում է ժամանակակիցները կամ նախորդներն իրենց լավ չեն պահել:

Այո, մենք այսօր խնդիրներ ունենք լուծելու: Պետք է պարզենք, թե ո՞րն է պատճառը, որ գտնվում ենք այս խառնաշփոթ իրավիճակում: Պարզենք և գտնենք այն հաղթահարելու հնարը:

Ցավոք սրտի, այս 25 տարվա մեջ մեր քաղաքական ուժերը մնացել են մակերեսային վերլուծությունների տիրույթում: Նրանք զլացան պարզել այս իրականության պատճառը:

– Այդ դեպքում ինչի՞ց սկսենք:

– Սկսում ենք հետևյալ հարցից, որ տալիս ենք մեզ ու ստանում պատասխանը. արդյոք այսօրվա նախագահն ու իր թիմը մեղավոր են այս ամենի համար: Եթե պարզվի, որ իրենց ծնվելուց առաջ էլ նման իրավիճակ է եղել, նշանակում է մեղավոր չեն: Նրանք պարզապես հետևանք են:

Ես ինքս էլ նույն կերպ եմ հասել վերլուծության իմ արդյունքին: Վերլուծելով հետ եմ գնացել մեր պատմության մեջ ու պարզել եմ, որ մենք առաջին հանրապետության ժամանակ ևս այս նույն իրավիճակն ենք ունեցել: Փաստորեն կապ կա հարյուր տարի առաջ եղած և այսօրվա իրականությունների միջև: Այնպես որ մեղավորները մեր ժամանակակիցները չեն, նրանք բոլորը հետևանք են:

Հետո էլի ես խորանում, էլի ես հետ գնում: Ու եթե հարց տվող ես, պատասխանը գտնում ես, թե ինչո՞ւ այսպես եղավ մեր պատմության մեջ: Եվ եթե դա գիտես, ապա հաղթահարելու ճանապարհը կպարզես: Հայ իրականության մեջ պարզապես ալարում են զբաղվել այս խնդիրը հաղթահարելու գործով:

– Բայց Գարեգին Նժդեհը չի՞ տվել բանաձևը:

– Տվել է նա իր ժամանակի համար: Նաև քայլերի համակարգն է տվել, թե ինչ է հարկավոր անել: Մնում է, որ մենք` իրենից հետո եկող սերունդս, հաշվարկենք, թե իսկ իրենից հետո՞ ինչ է տեղի ուենցել ազգի հետ: Որովհետև նրանից անցել է ևս 100 տարի: Այս ընթացքում և՛ դրական, և՛ բացասական նոր գործոններ են ի հայտ եկել, ազգը նոր ազդեցություններ է կրել:

Այս ամենից հետո կարող ենք արդյունքը հանրագումարի բերել, ստանալ իրականության պատկերը և նոր միայն մտածել, թե ինչ կարելի է անել իրականությունը փոխելու համար:

– Բայց իրականությունը փոխելու համար, ըստ մեր վերնախավի (թե քաղաքական, թե մտավոր), ոչ թե պետք է նայենք ինքներս մեզ, հայացք գցենք մեր ներսը, այլ նայենք եվրոպաներին, աշխարհին, ամերիկաներին: Սխա՞լ վեկտոր է սա:

– Բացասական այդ գործոններից մեկն էլ այլոց ընդօրինակելն է: Դեռ 100 տարի առաջ քաղաքագետները պարզել էին, որ եթե որևէ ժողովուրդ, ցանկանալով լավ ապրել, ներմուծում է իրենից քաղաքականապես զագացած, առաջընթաց ունեցող ժողովուրդների օրենքները, ապա կա մի վտանգ: Բանն այն է, որ եթե նրանց օրենքները բերեք, բայց նրանց համարժեք ազգային ոգու բարձրացում չապրեք, չսկսեք նրանց նման մտածել, նույն հայացքը չունենաք հայրենիքի հանդեպ, անցյալի հանդեպ, ապագայի հանդեպ, ապա ձեր երկիրը կքայքայվի, ձեր ժողովուրդը կհուսահատվի, կոտնատակվի: Քանզի այդ օրենքները չեն գործի, և կկանգնեք քաղաքացիական պատերազմի շեմին:

Սա այն բանի նկարագրությունն է, ինչ կա մեր երկրում: Եվ դա` ուղիղ 25 տարի:
Այսպիսին է ֆրանսիացի փիլիսոփա–հոգեբան Գյուստավ Լե Բոնի ահազանգը: Նա այդ եզրակացությանը հանգել է սեփական երկրի փորձն ուսումնասիրելով: Ֆրանսիացիները ժամանակին փորձեցին ժողովրդավարություն ներմուծել աֆրիկյան որոշ երկրներ, և արդյունքը տխուր եղավ:

Մեր դեպքում էլ է նույնը: Փաստորեն կյանքն այդ ներմուծովի օրենքները դրել է մի կողմ, ու ընթանում է իր հունով: Բոլորս էլ գիտենք, որ ընտրություններ չկան, բայց էլի իրար կոտորելով, ջարդելով–փշրելով գնում ենք առաջ: Ու… մեր հերն անիծում ենք մենք: 
Բավարար խելք է պետք հասկանալու, որ սա ԹԱԿԱՐԴ Է:

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%