Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մեր սկզբունքներին չենք դավաճանել. «Նոյյան տապանը» 25 տարեկան է

ИНТЕРВЬЮ

Մեր հյուրն է «Նոյյան տապան» լրատվական գործակալության հիմնադիր–տնօրեն Տիգրան Հարությունյանը.

– «Նոյյան տապանը» մեր նորանկախ պետության թերևս առաջին ոչ պետական լրատվամիջոցներից է, որ հիմնադրվեց 1991–ին: Ստեղծման ու կայացման ի՞նչ ճանապարհ եք անցել:

– 1991–ին սկսվեց Ղարաբաղյան պատերազմի ակտիվ փուլը: Պաշտոնապես երկիրը դեռ ԽՍՀՄ կազմի մեջ էր, ու բոլորը խոսում էին լրատվական բլոկադայի մասին: Իրավիճակը շտկելու մղումն էր, որ մեզ ստիպեց ելքեր փնտրել: Ու սկսվեց «Նոյյան տապանի» լրատվական գործունեությունը: Բայց մեր աշխատանքի առաջին ամիսներին արդեն հասկացանք, որ բլոկադա ասածն այնքան էլ ճիշտ չէր: Պարզապես խորհրդային լրատվական դպրոցը բնավ չէր համապատասխանում դրսի դպրոցի պատկերացումներին ու պահանջներին: Ուստիև խորհրդային ոճով և ձևակերպումներով գրված լրատվությունն ուղղակի չէր ընկալվում, և շատ հաճախ հայտնվում էր աղբարկղում: Մենք աստիճանաբար սկսեցինք փոխել մեր ոճը, մոտեցումները: Արձագանքն անմիջապես էր` մեր լրատվությունն սկսվեց տպվել միջազգային խոշոր լրատվականների ժապավեններում, պարբերականներում: 

– Այս 25 տարիների ընթացքում թերևս շատ բան է փոխվել լրատվական դաշտում: Այսօր ժամանակն ի՞նչ պահանջներ է թելադրում:

– Դաշտը շատ է փոխվել, ընդ որում՝ փոխվել է մի քանի անգամ և հեղափոխական ձևով: Այն ժամանակ մենք անկեղծ համոզված էինք, որ լրագրությունը կարող է գոյություն ունենալ միայն անկախ լրատվամիջոցների բավականաչափ գոյությամբ: Մտածում էինք, որ միայն այդ դեպքում հասարակությունը կկարողանա ստանալ ճշմարիտ տեղեկատվություն: Բայց հիմա ավելի շատ, քան այն ժամանակ էր, քաղաքական կոնյունկտուրան ստիպում է, որ լրատվամիջոցներն այս կամ այն դիրքից մոտենան հարցին:

– Շատ փորձագետներ բարձրաձայնում են, որ լրատվական դաշտում, հատկապես ինտերնետային ոլորտում, գլխավոր շեշտը դրված է սենսացիաների, ժամանակային մրցակցության վրա, ով ավելի շուտ լուրը կտա, ինչի արդյունքում որակը տուժում է: Դուք կարողանո՞ւմ եք գտնել ոսկե միջինը:

– Այն ժամանակ էլ այդ խնդիրը կար, պարզապես արժեքներն այլ էին: Կարող է շատ սենսացիոն լուր ստանայինք, բայց ելնելով մեր սկզբունքներից` փորձում էինք այն ճշտել, հակադիր կարծիքներ լսել, հետո միայն հրապարակել: Հիմա իրավիճակն այլ է: Եթե ճշտեցիր, ժամանակ ես կորցնելու, մեկ ուրիշն է տալու լուրը: Սակայն մենք չենք հրաժարվել մեր սկզբունքից` առաջինը տալու խնդիր չունենք: Փորձում ենք մեր իմիջը պահել` հավասարակշռված և ստուգված լրատվություն տալու ճանապարհով: Թեպետ ինչ–որ իմաստով տուժում ենք:

– Դուք խոսեցիք լրատվամիջոցների անկախության մասին: Դուք դրա ճանապարհը գտե՞լ եք:

– Անկախ լինելու պրոբլեմին շատ վաղուց ենք բախվել: Դա սկսվեց նրանից, երբ 1993–ից սկսեցինք տպագրել մեր շաբաթաթերթը: Կարծեմ 1995–ն էր, երբ պարզվեց, որ տպարանը հրաժարվում է տպագրել այն, քանի որ իշխանությանը քննադատող հոդված կար: Հասկացանք, որ անկախությունը պահելու միակ ճանապարհը սեփական տպարան ունենալն է: Հետագայում պարզվեց, որ այդ որոշումը շատ ճիշտ էր: Մեր անկախության միակ գրավականը եղել է մեր տպարանը: Այն իրականացնում է կոմերցիոն գործունեություն, և աշխատած գումարները տրվում են լրատվությանը: Սա, իհարկե, հարստանալու մեխանիզմ չէ, այլ անկախ մնալու միջոց: Ի դեպ, որոշ ընդդիմադիր թերթեր նույնպես ընտրել են այդ ուղին:

– Իսկ լրատվամիջոցների անկախության հարցը արդյո՞ք չպետք է լինի նաև պետության խնդիրը: Թե՞ անկախ լրատվամիջոց պետք է միայն ուժեղ պետությանը:

– Իհարկե, ուժեղ պետությանն է պետք: Իր գոյության այս ողջ ընթացքում մեր պետությունը չի ունեցել զարգացման որոշակի տեսլական: Եթե ունենայինք նման կոնցեպցիա, դրանից ելնելով պարզ կլիներ` պե՞տք է ունենալ անկախ լրատվամիջոցներ, թե ոչ: Եվ ըստ այդմ էլ` քայլեր կձեռնարկվեին: 

– Գուցե լրատվական դաշտն այս վիճակում պահելը մեր իշխանությունների համար այն կառավարելի և վերահսկելի դարձնելու միջո՞ց է:

– Դա հարցի առաջին շերտն է: Կարծում եմ, որ սա ոչ թե մեր պետական ապարատի անհեռատեսության հետևանքն է, այլ մեր չակերատավոր բարեկամ երկրների կողմից իրականացվող հստակ քաղաքականության մեր երկրի նկատմամբ ընդհանրապես: Իսկ լրատվական դաշտի այսօրվա վիճակը դրա ածանցյալն է:

Արփի Սահակյան

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%