Հետաքրքիր փաստեր երազների մասին
ЛАЙФՄարդիկ, ովքեր կուրանում են ծնվելուց հետո, կարող են տեսնել պատկերներ իրենց երազներում: Նրանք, ովքեր կույր են ծնվում, չեն տեսնում պատկերներ, նկարներ, բայց ունենում են հավասար չափով գունեղ երազներ համի, հոտի ձայնի հպման և զգացմունքների տեսքով:

Դուք մոռանում եք ձեր երազների 90%-ը: Արթնանալուց 5 րոպե հետո արդեն երազի կեսը մոռացվում է, 10 րոպե հետո մոռացվում է 90%-ը:
Բոլոր մարդիկ էլ երազներ են տեսնում:
Ցանկացած մարդ (բացառությամբ ծայրահեղ հոգեբանական խանգարումներ ունեցողների), երազներ է տեսնում: Տղամարդիկ ավելի հակված են տեսնելու տղամարդկանց երազում, իսկ կանայք հավասար չափով և տղամարդկանց, և կանանց են տեսնում:
Մենք երազ ենք տեսնում նրա մասին, ինչ գիտենք:
Երբեմն մեր երազները լի են լինում անծանոթներով, բայց իրականում դրանք իրական դեմքեր են, իրական մարդիկ, որոնց դուք տեսել եք ձեր կյանքում փողոցով քայլելիս կամ որևէ մարդաշատ վայրում, պարզապես չեք ճանաչում և չեք հիշում: Օրինակ՝ ձեր երազի միջի անծանոթ «մարդասպանը» կարող է լինել մարդը, ով ձեր հայրիկի ավտոմեքենայի մեջ բենզին էր լցնում, երբ երեխա էիք: Մենք բոլորս էլ օրվա մեջ տեսնում ենք հազարավոր դեմքեր, այնպես որ մեր ուղեղը ունի մեծ պահեստ դեմքերի և դեպքերի, որոնց օգտագործում է երազների ժամանակ:
Ոչ բոլորն են գունավոր երազներ տեսնում:

Երազները նրա մասին չեն, ինչ մենք տեսնում եք առարկայորեն:
Եթե դուք երազ եք տեսնում, ինչ որ կոնկրետ առարկայի մասին, դա չի նշանակում, որ երազը հենց դրա մասին է: Երազներն ունեն խորիմաստ խորհրդանշական լեզու. անգիտակցական միտքը փորձում է համեմատել ձեր երազը այլ բաների հետ, ինչի հետ նույնացնում է:
Ծխել դադարելուց հետո ավելի գունավոր երազներ են տեսնում:
Մարդիկ, ովքեր երկար ժամանակ ծխախոտ են ծխել և հետո թողել, տեսնում են ավելի գունավոր երազներ, քան երբևէ:
Արտաքին ազդակները արտացոլվում են երազներում:
Դա կոչվում է երազի ներմիավորում: Մեզանից շատերը ունեցել են նման փորձ: Օրինակ՝ դուք ծարավ եք, և ձեր միտքը այդ զգացողությունը միավորում է ձեր երազի հետ, որից հետո կարող է երազի մեջ մեծ բաժակով ջուր խմեք: Բայց դա, իհարկե, չի օգնում իրական ծարավը հագեցնելուն. կարճ ժամանակ անց ծարավի միտքը նորից ակտիվանում է երազի մեջ այնքան ժամանակ, մինչև արթնանաք և ջուր խմեք:
Դուք անշարժացած եք քնելու ժամանակ:
Հավատում եք, թե ոչ, բայց դուք անշարժանում եք քնի ժամանակ (հավանաբար, որպեսզի կանխվի ձեր երազների գործողությունների իրական կատարումը մարմնի կողմից): Նշագեղձերը սկսում են արտադրել հորմոն, որը օգնում է խթանել քունը, և նեյրոնները ազդակ են ուղարկում ողնաշարին, որը թուլացնում է մարմինը և հետո դառնում անզգայացած:
Ի դեպ, նորածինները իրենց մասին երազներ չեն տեսնում մինչև 3 տարեկան: Այդ տարիքից սկսած երեխաներն ավելի շատ մղձավանջներ են ունենում:
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
Когда земля уходит из-под ног: «Паст»
3
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



