2016-ը դժվար տարի էր Լուսինե Բադալյանի և Լիա Զախարյանի համար
ФОТО2016-ի արևելյան խորհրդանիշը Կարմիր կապիկն է: Կապիկը հետաքրքիր, բազմապիսի և անկանխատեսելի կենդանի է: Այն շատ խելացի է, հնարամիտ, անկայուն և վայրկենաբար կարող է փոխել բոլոր ծրագրերը: Հենց այսպիսի տարում մարդը կարող է արմատապես փոխել իր կյանքը:
Tert.am Life-ը Կապիկի տարում ծնված հաղորդավարուհի Լուսինե Բադալյանի և դերասանուհի Լիա Զախարյանի հետ զրուցել է, թե որքանով է տարին արդարացրել իրեն:
Լուսինե Բադալյան
Տարին սկսվեց անկումային, անորոշության մեջ: Ընդհանուր առմամբ՝ հիասթափություններ էին, այդպես էլ ավարտվում է: Իհարկե, ոչ անձնական ոլորտում, բայց, ընդհանուր առմամբ, շատ ծանր տարի էր: Չեմ հուսահատվում, քանի որ աննորմալ լավատես մարդ եմ և հուսով եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: 2017-ից կոնկրետ փոփոխություններ չեմ ակնկալում: Ինչպես միշտ, գալիք տարին կդիմավորեմ ընտանիքիս հետ: Միայն մեկ անգամ է, որ հրապարակում եմ անցկացրել: Սիրում եմ տոնական նախապատրաստական աշխատանքները. տոնածառ դնել, նվերներ պատրաստել և այլն: Ամեն տարի ուզում եմ Ամանորը հրաշքի վերածել տղաներիս համար: Երբ նրանք գրեն իրենց նամակները, պետք է ձեռնամուխ լինեմ իրենց ցանկությունների կատարմանը:
Լիա Զախարյան
Տարեսկզբին շատ մեծ սպասելիքներ ունեի: Կարծում էի՝ տարին կանցնի այնպես, ինչպես ես եմ ցանկանում, քանի որ իմ տարին է: Տարվա առաջին քառորդը չարդարացրեց իրեն: Ամեն ինչ ընթանում էր սովորական: Բայց տարվա վերջին երկու-երեք ամսում զգալի փոփոխություններ եղան աշխատանքում: Կապիկի տարին ինձ շատ է փոխել: Հիմա ինձ ավելի վստահ եմ զգում և գիտեմ՝ ինչ եմ ուզում և ինչ է ինձ պետք: 2016-ին ունեցել եմ և՛ ձեռքբերումներ, և՛ կորուստներ: 2016-ին առաջին անգամ սիրահարվեցի, սակայն անձնական հարաբերություններս երկար չտևեցին: Ինչ-որ հարցերում սկսեցինք չհասկանալ իրար և պարզապես լավ ընկերներ մնացինք: Կարծում եմ՝ Աքաղաղի տարին նորությունների տարի է լինելու: Ակտիվ տարի եմ պատկերացնում: Պետք է պարզապես ցանկանալ, հավատալ և ձգտել, որ տարին ուզածիդ նման անցնի: