Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իտալական հրամանատարությունն ակնկալում է Լիբանանում հայ խաղաղապահների թիվը ավելացնել և հասցնել 100-ի

МЕЖДУНАРОДНОЕ

 Բազմաթիվ մեդալներ, անթիվ շնորհակալագրեր, այլ պարգևներ ու երախտիքի խոսքեր. ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը հպարտությամբ է ներկայացնում հայ խաղաղապահների ձեռքբերումներն ու պատմում հաջողությունների մասին: Հայ խաղաղապահներն իրենց առաքելությունն իրականացնելու ժամանակ միշտ աչքի են ընկել պատրաստվածության բարձր մակարդակով: Եվ դա պատահական չէ: Ինչպես Արթուր Սիմոնյանն ընդգծեց, դա ամենօրյա, ամենժամյա աշխատանքի արդյունք է:

«Բավական մեծ թվով զորավարժությունների ենք մասնակցել ՆԱՏՕ-ի ծրագրով, տարեկան մեկ, երկու անգամ մասնակցել ենք մեր Զինված ուժերի պատրաստության ծրագրով անցկացված զորավարժությունների, ինչպես նաև մեր մասնակցությունն ենք ապահովել ՀԱՊԿ-ի շրջանակում կազմակերպված վարժանքներին»,-ասաց Արթուր Սիմոնյանը:

Խաղաղապահ բրիգադն ուշադրության կենտրոնում է պահում վերապատրաստման տարբեր դասընթացները, կարևորում փորձի փոխանակումը` շփվելով առաջատար զինված ուժերի ներկայացուցիչների հետ: Արթուր Սիմոնյանը նկատեց, որ հայկական զինված ուժերի ղեկավարությունը խաղաղապահներին դիտարկում է այն օղակը, որով միջազգային փորձը ներմուծվում է հայկական բանակ:

Հայ խաղաղապահների հաջողություններից Արթուր Սիմոնյանն առանձնացրեց տարբեր տեսակի վերապատրաստում-քննություններին գրանցված առաջընթացը: 2007 թվականին 1-ին մակարդակի ինքնագնահատում է ստացել մեկ վաշտը, այնուհետև 2008 թվականին վաշտը ստացել է համագործակցելի գնահատական, 2009 թվականին կատարվել է առաջին հրաձգային գումարտակի ինքնագնահատումը: Ստանալով բարձր գնահատական ՆԱՏՕ-ի շտաբի կողմից` հայտ է ներկայացվել գումարտակի 2-րդ աստիճանի գնահատման համար:

«Սրանք բավական լայնածավալ քննություն-զորավարժություններ են, աշխարհի լավագույն բանակ ունեցող երկրներից շատերը վաշտի մակարդակից այն կողմ հայտ չեն ներկայացնում, իսկ մենք 2012 թվականին ինքնագնահատում իրականացրեցինք գումարտակի մակարդակով: 2013 թվականին իրականացվեց հրաձգային գումարտակի գնահատում և տրվեց համագործակցելի գնահատական: Բարձր արդյունքներ գրանցվեցին 2014-ին ու 2015-ին: Մեր զինվորների գործունեությունից մասնագետները հիացած էին, այդ հիացմունքը չէին թաքցնում»,-ասաց Արթուր Սիմոնյանը:

ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի Ռազմաքաղաքացիական համագործակցության բաժնի պետ փոխգնդապետ Սամվել Սարգսյանը նկատեց, որ հայ խաղաղապահները տարբեր իրավիճակներում կարողանում են արագ կողմնորոշվել:

«Շփվում ենք տարբեր մշակույթներ կրող ժողովուրդների հետ, ծանոթ ենք նրանց մտածելակերպին և այդ ամենը մեզ օգնում է տարբեր տեղերում առաքելությունների ժամանակ ավելի արագ կողմնորոշվել, այսպես կոչված միջանկյալ օղակը հանդիսանալ»,-ասաց նա:

Հայ խաղաղապահներն առաջին առաքելությունը սկսել են իրականացնել 2004 թվականին Կոսովոյի տարածքում` հունական զորախմբի կազմում: Եղել է 32 հոգանոց խումբ: Հաջորդող տարիներին հայ խաղաղապահներն առաքելություն են իրականացրել Իրաքում, Աֆղանստանում, Լիբանանում: Արթուր Սիմոնյանը նշեց, որ իտալական կողմն ակնկալում է Լիբանանում զորախմբի ավելացում: Առաջարկվում է հայ խաղաղապահների թիվը հասցնել մինչև 100 -ի: Արթուր Սիմոնյանը նշեց, որ հայ խաղաղապահների համալրվածությունն այնպիսին է, որ հնարավոր է 4-5 անգամ ավելի մարդ գործուղել:

«Արտասահմանյան բազմաթիվ գործընկերների կողմից երախտիքի խոսեր ենք ստացել: Աֆղանստանի Կունդուզ քաղաքում մեր առաջին զորախումբը հենց եկավ, չպայթած զինամթերք հայտնաբերեց օդանավակայանի տարածքում: Այդ նույն օդանավակայանում մեր զինծառայողները երկու թաքնված աֆղանցի հայտնաբերեցին, որոնք միջազգային հետախուզման մեջ էին: Հետագայում պարզվեց ահաբեկիչներ են: Ուսումնասիրում էին տարածքը, ահաբեկչություն իրականացնելու համար հնարավոր տարբերակներ էին փնտրում»,-պատմեց բրիգադի հրամանատարը: Արթուր Սիմոնյանը ներկայացրեց փոխգնդապետ Աշոտ Զախարյանին` բնորոշելով նրան համեստ սպա, ով Լիբանանում դիտորդական առաքելություն կատարելու ընթացքում կանխել է երկու էթնիկ խմբերի միջև բախումը: Իտալացի գեներալը հիացմունքով է արտահայտվել այդ դեպքի մասին:

Առաջիկայում` հունվարի 9-ին, հայ խաղաղապահների զորախումբ կմեկնի Աֆղանստան: Այն բաղկացած է 65 հոգուց: Հինգ օր առաջ էլ Հայաստան էր վերադարձել Կոսովոյում առաքելություն իրականացրած զորախումբը:

 

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами