Մայրաքաղաքային աղցան, նրբաբլիթներ... Հոգնե՞լ եք այս միանմանությունից. այս հոդվածը ձեզ համար է
ФОТОԱյս հեշտ և օրիգինալ բաղադրատոմսերը ձեզ կօգնեն Ամանորին զարմացնել ձեր հյուրերին:
Մեքսիկական սալսա
Բաղադրություն (8 հոգու համար)
- 4 լոլիկ
- 2 մեծ վարունգ
- 2 մեծ բուլղարական պղպեղ
- 1 կարմիր սոխի գլուխ
- 1 մեծ կամ 2 փոքր ավոկադո
- 2 գլուխ սխտոր
- 1/3 բաժակ լիմոնի հյութ (ճզմած)
- 1 կապոց համեմ
- 1/4 թեյի գդալ կծու բիբար (աղացած)
- 1-2 տուփ եգիպտացորեն
- աղ/պղպեղ՝ ըստ ճաշակի
Բոլոր բաղադրիչները կտրատեք քառակուսիներով: Խառնեք՝ ավելացնելով լիմոնի հյութը:
Իտալական աղցան մակարոններով
Բաղադրություն (8 հոգու համար)
- 600գ խոզապուխտ
- 4 լոլիկ
- 4 քաղցր բուլղարական պղպեղ
- 700գ մակարոն
- 3 բաժակ կոնսերվացված եգիպտացորեն
- 2 բաժակ քերած պանիր
- մայոնեզ կամ այլ սոուս
Եփեք մակարոնները և թողեք, որ սառչի: Կտրատեք լոլիկներն ու պղպեղները քառակուսիներով, իսկ խոզապուխտը՝ բարակ շերտերով: Պանիրը քերեք մեծ անցքերով քերիչով: Խառնեք բոլոր բաղադրիչները՝ ավելացնելով սոուսը:
Սաղմոնով և լավաշով խորտիկներ
Բաղադրություն (ստացվում է մոտ 50 կտոր)
Միջուկի համար
- 250գ կարագ
- 1/2 բաժակ թթվասեր
- 1/2 թեյի գդալ սխտորի փոշի
- 1 մեծ լիմոնի ցեդրա
- 1/2 թեյի գդալ աղ
- 1/4 բաժակ սամիթ
Մյուս բաղադրիչները
- 3 բարակ լավաշ
- 350գ ապխտած սաղմոն
- մի քիչ կարագ
Նախ խառնեք միջուկի բաղադրիչները: Խառնուրդի կեսը քսեք լավաշներից մեկի վրա, հաշվի առեք, որ լավաշի ծայրերը կտրվելու են: Վերևից դրեք սաղմոնի կեսը: Մյուս լավաշի վրա քսեք մի փոքր կարագ և այդ կողմով դրեք սաղմոնի վրա, այդպիսով սաղմոնը կամրանա լավաշին: Այնուհետև լավաշին քսեք միջուկի մնացած մասը, վրան դրեք սաղմոնը և 3-րդ լավաշի շերտը վրան կարագ քսած, այդ կողմով դեպի սաղմոնը: Փաթաթեք սննդային թաղանթով (пищевая пленка) և 4 ժամով դրեք սառնարան (կարելի է թողնել ողջ գիշեր): Հանելուց հետո կտրեք լավաշի ավելորդ հատվածները՝ հաղորդելով քառակուսու (ուղղանկյունու) տեսք: Այնուհետև ամբողջից առանձնացրեք քառակուսիներ և դրանցից յուրաքանչյուրը ծակեք ատամի փայտիկով: