Ուշադրություն՝ գազավորված ըմպելիքների սիրահարներին
ФОТОԳազավորված ըմպելիքների հանդեպ սերը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, հիմնականում՝ օսթեոպորոզի: Այդ հիվանդությանն ավելի շատ հակված են 40 անց կանայք: Սակայն գազավորված հյութերի օգտագործումը վնասակար է ոչ միայն նրանց համար: Ավելի շատ վտանգի տակ են նրանք, ովքեր դեռ մանկուց կանոնավոր օգտագործում են քաղցր գազավորված ըմպելիքներ: Որքան վաղ ենք մենք ընտելացել կոկա կոլային կամ լիմոնադին, այնքան մեծ է ոսկրային ջարդվածքներ ունենալու վտանգը:
Ծնված օրվանից մինչև 18-20 տարեկանը մենք ոսկորների մեջ ակտիվորեն կալցիում ենք կուտակում: 35-ից հետո, ընդհակառակը՝ սկսում ենք կորցնել ոսկորների կալցիումը:
Բնականաբար, որքան շատ կալցիում ենք փոքր տարիքում կուտակել, այնքան փոքր կլինի հետագայում կոտրվածք ունենալու հավանականությունը:
Գազավորված ըմպելիքները պարունակում են հատուկ թթուներ, որոնք օրգանիզմում կալցիումին դուրս են մղում ոսկորներից: Գազավորված ըմպելիքը բացասաբար է ազդում նաև մկանների վրա: Այս խնդիրներն ի հայտ են գալիս 40 տարեկանից հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: