Ստեփան Մելքոնյանը 8 միլիոնը գերազանցող փոխառություններ ունի. «Փաստ»
ЭКОНОМИКА«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, Հետախուզության գլխավոր վարչության պետ Ստեփան Մելքոնյանն այս տարի 8 միլիոն 679 հազար դրամ փոխառություններ է հայտարարագրել: Այս մասին իմանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Մելքոնյանը հայտարարագրել է երկու բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ ամառանոց և «HONDA CR–V 2.4 I» մակնիշի ավտոմեքենա: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ հունիսի 22–ի դրությամբ կազմել են 12 հազար եվրո, իսկ եկամուտներն էլ գոյացել են նախկին աշխատավայրում ստացած աշխատավարձից և կազմել 8 միլիոն 300 հազար դրամ:
Ստեփան Մելքոնյանը մինչ այդ նույնպես նույն կառույցում էր աշխատում՝ տնօրենի տեղակալ էր, գլխավորում էր հակահետախուզությունը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: