Ереван, 30.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես «ուտել» միլիոններ. նոր օֆշո՞ր. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է.

2016 թվականի դեկտեմբերի 8–ին ՀՀ գլխավոր դատախազությունը տարածեց հաղորդագրություն որը մասնավորապես ասում էր ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016 թ. ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, ի դեմս ՀՀ կառավարության) ծառայողների կողմից հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ են տրվել խախտումներ և չարաշահումներ, որոնք առաջացրել են ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 214–րդ հոդվածի 2–րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Գլխավոր դատախազության այս հաղորդագրությունից կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերի 12–ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը հրավիրեց մամլո ասուլիս, որում մի շարք հայտարարություններով ուղղակիորեն հերքեց Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ առկա տեղեկությունները կատարված չարաշահումների մասին՝ նշելով որ ներկայացված փաստերն իրականության չեն համապատասխանում։ Պետք է շեշտել, որ այս գործի շրջանակներում Ենգիբարյանի ասուլիսը առայժմ մնում է միակ հրապարակային հայտարարությունը, քանի որ Վերահսկիչ պալատը նշում է, որ իրենց տեսակետը ներկայացված է պալատի էլեկտրոնային կայքում տեղադրված հաշվետվության մեջ։
Իր հերթին սակայն Հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը մամլո ասուլիսում մեղադրեց Վերահսկիչ պալատին ընդհանրապես Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումային ոլորտի վարկանիշին հարվածելու մեջ։ 

Նման իրավիճակում հրատապ անհրաժեշտություն է դառնում մանրամասնորեն քննության առնել այն հիմնական խնդիրները, որոնց արդյունքում էլ Գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ։ 

Նախ և առաջ մամլո ասուլիսում Բագրատ Ենգիբարյանը հայտարարեց, որ իր համար զարմանալի էր ընդհանրապես ստուգումների փաստը այն պայմաններում, երբ Վերահսկիչ պալատի և հիմնադրամի միջև անգամ քննարկումներ տեղի չեն ունեցել և քանի որ իրենք պատրաստել էին իրենց առարկությունների փաթեթը ՝ պալատի հաշվետվության վերաբերյալ, սակայն առանց այդ քննարկումների հաշվետվությունը հայտնվել է Վերահսկիչ պալատի կայքում։ 

Այս հարցի կապակցությամբ մեր հարցմանն ի պատասխան Վերահսկիչ պալատը ներկայացրեց այն պաշտոնական նամակագրությունը, որը տեղի է ունեցել պալատի և հիմնադրամի միջև։ Նամակագրությունից պարզ է դառնում, որ ընթացիկ տարվա օգոստոսի 10–ին Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանի անունից համապատասխան գրություն է ուղարկվել Հիմնադրամին՝ օգոստոսի 12–ին քննարկում անցկացնելու առաջարկով։ Ի պատասխան այս գրության՝ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարը առաջարկել է սույն քննարկումն անցկացնել սեպտեմբեր ամսին՝ քանի որ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը գտնվում է հերթական արձակուրդի մեջ և բացակայում է երկրից։

Վերահսկիչ պալատի հաջորդ գրությամբ մենք տեղեկանում ենք, որ պալատն իր համաձայնությունն է տվել և համապատասխան քննարկումը կազմակերպվել է ընթացիկ տարվա սեպտեմբերի 2–ին։ Այսինքն ակնհայտ է այն փաստը, որ քննարկումը կազմակերպվել է։ Առավել հետաքրքիր էր Բագրատ Ենգիբարյանի հայտարարությունը իրենց կողմից ներկայացված առարկությունները հաշվի չառնելու առումով։ Այս տեսանկյունից Վերահսկիչ պալատի կայքում տեղադրված ընթացիկ հաշվետվության մեջ ակնհայտ է այն փաստը, որ հաշվետվության մեջ հինգ էջ հատկացված է հիմնադրամի ներկայացված առարկություններին։ Այսինքն, այս տեսանկյունից նույնպես Հիմնադրամի տնօրենի հրապարակային հայտարարությունների և առկա փաստերի միջև կան հակասություններ։ 

Վերջապես Հիմնադրամի տնօրենի այն հայտարարությունը, թե Վերահսկիչ պալատի գործունեության մեջ նա տեսնում է միտում և ավելին, այդ գործունեությունը վնասում է ընդհանրապես Հայաստանի վարկանիշին, մեղմ ասած անհասկանալի է, քանի որ Վերահսկիչ պալատի գործունեությունը բովանդակային առումով պետք է միտված լինի ցանկացած ոլորտում հնարավոր չարաշահումների բացահայտմանը և ըստ էության հենց չարաշահումների առկայությունն է վնասում այս կամ այն ոլորտին և ոչ թե այնտեղ տարվող ստուգումները կամ վերահսկողությունը։

Ներկայացվածից զատ, սակայն, առավել հետաքրքիր էին այն հնարավոր չարաշահումները, որոնց շուրջ էլ ներկայում ընթանում է քննությունը։

Այստեղ խոսքը գնում է մի շարք ռիսկային գործողությունների մասին։ Նախևառաջ 2014–15 թվականներին հիմնադրամի հաշվետվություններից պարզ է դառնում, որ տնօրենի լիազորած աշխատակիցների կողմից որոշում է կայացվել ընդհանուր առմամբ 37 միլիոն դրամ փոխառություն տրամադրել տնօրեն Բագրատ Ենգիբարյանին՝ մի մասը 0% տարեկան տոկոսադրույքով, մի մասը 4% տարեկան տոկոսադրույքով։ Նշված փոխառությունները վերջնական արդյունքով Բագրատ Ենգիբարյանը վերադարձրել է հիմնադրամին։ Սակայն հենց փոխառության տրամադրման փաստով խախտվել է Հիմնադրամների մասին ՀՀ օրենքը՝ համաձայն որի հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ հիմնադրամի հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների և աշխատողների և աշխատակիցների։ Այս առումով հիմնադրամի ներկայացված առարկության մեջ նշվում է, որ Բագրատ Ենգիբարյանը այս փոխառություններից շահույթ չի ստացել և որևէ չարաշահման մասին խոսք լինել չի կարող։ Այս առարկությունն ինքնին զարմանալի է, քանի որ խոսքը գնում է ոչ թե փոխառության հետևանքով շահույթ ստանալ կամ չստանալու, այլ այն մասին, որ ի սկզբանե նման փոխառության տրամադրումն արդեն իսկ օրենքի խախտում է։

Այս առումով ոչ պակաս հետաքրքիր պատկեր են բացում Հիմնադրամի ներկայացրած հաշվետվությունները հիմնադրամի աշխատակիցների քանակի և նրանց վճարված աշխատավարձերի մասին։ 

Այս հաշվետվություններից պարզ է դառնում, որ 2013 թվականին հիմնադրամն ունեցել է 24 հաստիքային աշխատող, որոնց վճարվել է մեկ տարում շուրջ 96 միլիոն դրամ աշխատավարձ, տնօրենի աշխատավարձը կազմել է շուրջ 17 միլիոն դրամ։

Հաջորդ տարում` 2014 թվականին նկատվում է հաստիքային աշխատողների գրեթե կրկնակի աճ՝ 44 աշխատող, որոնք ստացել են ընդհանուր շուրջ 140 միլիոն դրամ աշխատավարձ, իսկ տնօրենը շուրջ 26 միլիոն դրամ աշխատավարձ։ 

2015 թվականին տնօրենի տարեկան աշխատավարձն արդեն կազմել է շուրջ 30 միլիոն դրամ։ 
Ի դեպ, ոչ պակաս հետաքրքիր փաստ էր նաև այն, որ 2010–2011 թվականներին հիմնադրամի աշխատակիցներին դրամական պարգևատրման համար հատկացվել է 5 միլիոն 454 000 դրամ, որից 3 միլիոն 184 հազար դրամով պարգևատրվել է հենց տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։ Թերևս այստեղ էլ մեկնաբանություններն ավելորդ են։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի գործունեության հաջորդ խնդրահարույց կետերը վերաբերում են Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններին։ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի պարագայում կան բազմաթիվ հակասական կետեր, որոնք վերաբերում են հիմնադրամի կողմից կենտրոնի շենքի և գույքի շահագործումից՝ առանց դրա համապատասխան իրավունքի մինչև դրամաշնորհային մրցույթների անցկացումը։ Ի դեպ, պետք է շեշտել, որ հենց այս մրցույթներն էլ բացահայտում են հիմնադրամի տնօրենի անձնական շահագրգռվածությունները։ Բանն այն է, որ 2015 թվականին փետրվար մարտ ամիսներին Գյումրիում և Վանաձորում անցկացվել են դրամաշնորհային մրցույթներ, որոնց հիմնական նպատակը տեղական ընկերությունների և ընդհանրապես մարզերում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների զարգացումն էր։ Սակայն, ինչպես տեսնում ենք մրցույթների արդյունքներում, այստեղ հաղթողների շարքում է երևանյան «Ֆամբոքս» նախագիծը, որ շահել էր Գյումրու համաֆինանսավորվող դրամաշնորհը։ Այս ընկերության տնօրենը Դավիթ Հյուսյանն է, ով «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի կնոջ եղբայրն է։ 

Մեկ այլ հաղթող ընկերություն է «էկոսնեպը», որի ղեկավարը Ենգիբարյանի համակուրսեցի և գործընկեր Վաչե Կիրակոսյանն է։ Ընդհանրապես Հիմնադրամի կողմից անցկացված մրցույթներում հաճախակի է հանդիպում SOLO LEARN inq ընկերության անվանումը։ Այն գրանցված է ամերիկյան Դելավեր օֆշորային գոտում, և որ ամենահետաքրքիրն է, այս ընկերության համահիմնադիրներից է Բագրատ Ենգիբարյանի կինը՝ Եվա Հյուսյանը։ 

Ակնհայտ է, որ նման իրավիճակում չափազանց դժվար է բացառել հիմնադրամի տնօրենի անձնական շահագրգռվածությունները դրամաշնորհային մրցույթներում։ 

Ոչ պակաս անհասկանալի է նաև, թե ինչ հիմունքներով են Գյումրիին կամ Վանաձորին վերաբերող դրամաշնորհային մրցույթները կամ հանդիպումները կազմակերպվում Երևանում՝ այս կամ այն հյուրանոցի դահլիճների վարձակալությամբ այն դեպքում, երբ Հիմնադրամի ենթակայության տակ երկու քաղաքներում էլ կան սեփականություն հանդիսացող տարածքներ։ 

Դրամաշնորհների պարագայում պետք է շեշտել, որ դրանք հատկացվել են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ 

Ամփոփելով պետք է նշենք, որ մեկ հաղորդման շրջանակներում հնարավոր չէ մանրամասնորեն ներկայացնել հիմնադրամի չարաշահումներին վերաբերող բոլոր օրենսդրական ակտերն ու որոշումները, սակայն մյուս կողմից նախ պետք է նշենք, որ այս խնդրով զբաղվում է ՀՀ գլխավոր դատախազությունը, մյուս կողմից հաշվետվությունը հասանելի է Վերահսկիչ պալատի կայքում։ Հավելենք նաև, որ մեր հարցմանն ի պատասխան Վերահսկիչ պալատը նպատակահարմար չգտավ հանդես գալ հարցազրույցով՝ ինչը լիովին տրամաբանական է ներկայում հարուցված քրեական գործի պայմաններում։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»