Գալուստ Սահակյանն ի գիտություն է ընդունել Ռուբիկ Հակոբյանի դիմումը
ОБЩЕСТВОԱզգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին նամակով դիմել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով ընթերցելով պատգամավորի նամակը՝ ասաց, որ այն ընդունվել է ի գիտություն:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել է «Ժառանգություն» կուսակցությունը լքելու և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի լիազորությունները վայր դնելու մասին: Ռուբիկ Հակոբյանն իր որոշումը հիմնավորել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քաղաքական տարաձայնությունների առկայությամբ:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



