Իրանն արգելել է իր մարզիկներին այցելել Թուրքիա
МЕЖДУНАРОДНОЕԻրանի սպորտի նախարարությունն արգելել է բոլոր սպորտային ակումբներին այցելել Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Նախարարությունը հանձնարարել է բոլոր սպորտային ֆեդերացիաներին ակումբներին և մարզիկներին չուղարկել Թուրքիա, քանի դեռ համապատասխան հանձնարարական չի լինի:
Թուրքիայում Իրանի դեսպանատնից հայտնել են, որ արգելքի մասին որոշումն ընդունվել է «Թուրքիայում տիրող իրադրությունն ու անվտանգությունը հաշվի առնելով»:
Դեկտեմբերի 20-ին Իրանի ԱԳՆ-ն հորդորել էր իր քաղաքացիներին այցելել Թուրքիա միայն խիստ անհրաժեշտության դեպքում և մեծամասամբ խուսափել այդ երկիր գնալուց: Բացի այդ, ժամանակավորապես փակվել էին Ստամբուլում, Էրզրումում և Տրապիզոնում Իրանի հյուպատոսարանները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



