Ոսկու գին ունեցող 28 խոհարարական խորամանկություններ
ЛАЙФ1.Եթե ժամանակին արգանակից փրփուրը չեք հեռացրել, և այն հատակին է իջել, կաթսայի մեջ մեկ բաժակ ջուր լցրեք: Փրփուրը կբարձրանա, և այն հնարավոր կլինի հեռացնել:
2.Հավի արգանակի մեջ ոչ մի համեմունք մի՛ գցեք, միայն սոխ և գազար: Այլապես այն համը կկորցնի:
3.Ապուրի մեջ դափնու տերև երբեք մի՛ թողեք: Այն լավ է եփելու ընթացքում, իսկ հետո համն է միայն վատացնում: 4.Կոտլետներն ավելի փափուկ կստացվեն, եթե տապակելուց 1-2ժամ առաջ դրանք քացախի և բուսայուղի խառնուրդի մեջ մտցնեք: Նույնն արեք նաև գրիլի մսի հետ:
5.Համեղ, հյութալի կոտլետներ պատրաստելու համար ֆարշին հավասարաչափ մանր կտրատված հում և մի փոքր տապակած սոխ ավելացրեք և մի փոքր հում կարտոֆիլ:
6.Կոտլետը տապակելիս առաջին րոպեին կրակը պետք է ուժեղ լինի, որպեսզի չորուկ առաջանա, և հյութը չհոսի: Հետո պետք է կրակը միջին դարձնել և շրջել կոտլետները, հետո կրկին կես րոպե կրակը բարձրացնել:
7.Ձուկը մասերի չի բաժանվի և ոսկեգույն չորուկ կկապի, եթե տապակելուց 10-15 րոպե առաջ այն սրբիչով սրբվի և աղ ցանվի:
8.Մի քանի թարմ տերևներ ցանկացած ապուրի մեջ ավելացնելիս այն ավելի համեղ կդարձնեն: Ուտեստների մեջ սունկն ավելի համեղ է, եթե ավելի մանր է կտրատված:
9.Քերած հում կարտոֆիլին միանգամից մի փոքր քանակությամբ կաթ ավելացրեք, այլապես այն կկապտի:
10.Հին կարտոֆիլը համեղ կդառնա, եթե մեկ գդալ քացախ ավելացվի եփելիս, 2-3 պճեղ սխտոր և դափնու տերև, կամ էլ այն արգանակի մեջ է անհրաժեշտ եփել: Որքան հին է կարտոֆիլը, այնքան ավելի շատ ջուր կպահանջվի:
11.Կարտոֆիլի խյուսը ավելի լավ է ձեռքով հարել: Հարիչով հարելու դեպքում փարթամ է լինում, սակայն արագ է համը կորցնում:
12.Թթխմորը փափուկ և թեթև կլինի, եթե նրանում կարտոֆիլ ավելացվի, որն արդեն եփվել էր, մանր կտրատվել և սառչել:
13.Տապակելիս կարագը չի մգանա, եթե թավան եփելուց առաջ բուսայուղով պատվի:
14.Խմորն արագ կբարձրանա, եթե նրա մեջ մի քանի գալարաձև մակարոնեղեն մտցրվի:
15.Թեթև և փափուկ կրեմ ստանալու համար հարիչով հարելիս անհրաժեշտ է ութեր գծել և ժամանակ առ ժամանակ ամանթի պատերի շուրջ շրջաններ անել:
16.Կիսաֆաբրիկատից ուտելիքը փափուկ կլինի, եթե դրանում մի գդալ կոնյակ ավելացվի:
17.Եթե ցանկանում եք, որ լոբին եփելիս չմգանա, բաց կաթսայում եփեք:
18.Ցեթի ցայտերից խուսափելու համար տապակելուց առաջ թավային մի փոքր աղ է անհրաժեշտ ավելացնել:
19. Թթու կաղամբից աղցանի մեջ խնձորի փոխարեն կարելի է նարնջի կամ էլ մանդարինի շերտեր դնել:
20.Բուսայուղը կարելի է աղցանի մեջ ավելացնել միայն այն բանից հետո, երբ աղցանի մեջ աղ, քացաք և պղպեղ եք ավելացրել (աղը ձեթի մեջ չի լուծվում): Մայոնեզով աղցանը յուրահատուկ հաճելի համ է ձեռք բերում, եթե մատուցելուց առաջ կարճ ժամանակով կիտրոնի կեղև ավելացվի:
21.Եթե ցանկանում եք, որ քացախը հաճելի համ ունենա, մեկ ճաշի գդալ կաթ ավելացրեք և մեկ թեյի գդալ շաքարավազ:
22.Պարզ տեսքով մսային արգանակ ստանալու համար եփելիս անհրաժեշտ է լվացած ձվի կեղև ավելացնել:
23.Սոխի կեղևից ստացված հեղուկով կարելի է արգանակներ գունավորել: Այն կմեծացնի նրանց օգտակարությունը, վիտամիններով կհարստացնի և արտաքին տեսքը կբարելավի:
24.Հավն ավելի արագ կեփի, եթե 20-30րոպե եփելուց հետո այն 5-6րոպե սառը ջրի մեջ սուզեք: 25.Որպեսզի միսը չվառվի և չոր չդառնա, վառարանի մեջ ամանով ջուր են դնում:
26.Ձուկ տապակելիս ուժեղ հոտը վերացնելու համար բուսայուղի մեջ մաքրած և մանր կտրատած 1 հում կարտոֆիլ են ավելացնում:
27. Տաք կոմպոտը արագ սառեցնելու համար անհրաժեշտ է կոմպոտով կաթսան մեկ այլ ավելի մեծ կաթսայի մեջ դնել, սառը ջուր լցնել և ջրի մեջ մի քիչ խոշոր աղ լցնել:
28. Կիսել պատրաստելիս օսլան անհրաժեշտ է լցնել ոչ թե կաթսայի մեջտեղը, այլ պատերի մոտ:
Աղբյուրը՝ Ipat.am



