Ինչպե՞ս կանխել կարճատեսությունը
ЛАЙФԵվրոպացի մի խումբ գիտնականներ մի շարք հետազոտությունների արդյունքում պարզել են, որ երկրագնդի մարդկության ամեն երրորդը տառապում է կարճատեսությամբ:
Մասնագետները համարում են, որ տեղեկատվական զարգացումը ծանրաբեռնում է մեր աչքերը, և կարող է շատ շուտ փոխել ակնախնձորի անատոմիական ձևը, այն դառնում է դուրս պրծած, երկարաձգված, ինչն էլ հանդիսանում է կարճատեսության պատճառ:
Տեսողությունը երկար պահպանելու համար ակնաբույժները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր ժամը մեկ թուլացնել ակնախնձորի մկանները: Այդ նպատակով պետք է աչքերը փակել և մի քանի անգամ վարժություններ կատարել: Նայել աջ, ձախ, վերև, ներքև:
Համակարգչի մոնիտորի դիմաց աշխատելիս պետք է ամեն ժամը մեկ ընդմիջում անել, որպեսզի աչքը արցունքով լվացվի, իսկ կարդալ խորհուրդ է տրվում միայն լուսավոր սենյակում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: