«Իսլամական պետության» զինյալները հարձակվել են Տրիպոլիի օդանավակայանի վրա
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի օդանավակայանի վրա՝ սպանելով անվտանգության 3 աշխատակցի։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Al Arabiya հեռուստաալիքը։
Զինված գրոհայինները հարձակվել են Մաիթիկայի ավիաբազայում գտնվող բանտի վրա եւ փորձել են ազատել ձերբակալված ահաբեկիչներին։ «Սկզբում պայթյուն հնչեց, իսկ հետո նրանք զենքով հարձակվեցին»,- պատմել է անվտանգության աշխատակիցներից մեկը՝ հավելելով, որ մարտում զոհվել է առնվազն 8 զինյալ։
Մաիթիկայի ավիաբազան օգտագործվում է քաղաքացիական փոխադրումների համար, քանի որ Տրիպոլիի օդանավակայանը լուրջ վնասվել է գրոհայինների հետ մարտերի հետեւանքով։
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



