Ուշադրություն`նիհարել ցանկացողներին
ФОТОՄեխակը ոչ միայն խոհանոցում է օգտագործվում, այլ նաև բժշկության մեջ: Այս համեմունքն օժտված է բազմաթիվ բուժիչ հատկություններով:
Մեխակը պարունակում է մեծ քանակությամբ եթերայուղեր , A, C , B1, B2, PP վիտամիններ, հանքային նյութերից` կալցիում, ֆոսֆոր, մանգան, նատրիում, երկաթ:
Այն օգտագործվում է փորլուծության, մարսողության լավացման, սնկային հիվանդությունների դեպքերում: Բուսաբույժներն այն օգտագործում են նաեւ աղեստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում, իսկ եթերայուղն` ատամնաբուժության և վիրաբուժության մեջ:
Հարկ է չնշել նաև այն, որ մեխակը փակում է ախորժակը: Սրա համար անհրաժեշտ է մեխակի մի քանի հատիկ դնել փակվող ապակյա տարայի մեջ, իսկ երբ ցանկանաք ուտել մեծ կալորիականությամբ, վնասակար կամ էլ չնախատեսված որևէ սնունդ, բացեք տարայի բերանը և շնչեք մեխակի հոտը:
Մեխակն ունի նաև ցավազրկող հատկություն:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: