AIBA-ի հերթական կոնգրեսին մասնակցել է նաև Հայաստանի ներկայացուցիչը
ОБЩЕСТВОՇվեյցարիայում տեղի է ունեցել AIBA-ի հերթական կոնգրեսը, որին Հայաստանից մասնակցել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի` WSB և APB պրոֆեսիոնալ լիգաների պատասխանատու Արամ Դավթյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոնգրեսի ընթացքում քննարկվել և վճռվել են մի շարք հարցեր: AIBA-ին են միացել 3 երկրների ազգային ֆեդերացիաներ, և հիմա AIBA-ի անդամ են 201 երկիր, որը ռեկորդային թիվ է: Փոփոխություններ են եղել նաև մրցավարական կանոնադրության մեջ: Այսուհետ 5 մրցավար կարող են որոշումներ ընդունել, և համակարգիչը չի մասնակցելու հաղթողի ընտրությանը: Մենամարտերից առաջ համակարգչի միջոցով տեղի է ունենալու մրցավարների վիճակահանությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները նույնպես կարող են մասնակցել տվյալ երկրի ռաջնությանը, եթե ազգային ֆեդերացիան թույլատրի:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



