Հալեպի արեւելյան մասից շարունակվում Է տարհանումը
ОБЩЕСТВОՍիրիայի Հալեպ քաղաքի արեւելյան մասից տարհանումը դեռեւս շարունակվում Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 22-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի ներկայացուցչին:
«Տարհանումը դեռեւս ընթանում Է, դիտորդները դեռ տեղում են: Շուրջ 300 անձնական փոխադրամիջոցներ են գիշերվա ընթացքում եւ այսօր առավոտից մեկնել քաղաքից»,-հայտնել Է ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ ԿԽՄԿ-ն տարհանման սկսվելուց ի վեր 30 հազար մարդ Է դուրս բերել արեւելյան Հալեպից: Մաուրերը հավելել Է, որ, ԿԽՄԿ-ի տվյալներով, «արեւելյան Հալեպում դեռեւս մնում են հսկայական թվով մարդիկ, որոնք ցանկանում են մեկնել այնտեղից», եւ տարհանումը կարող Է տեւել «եւս մի քանի օր»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



