Սիրային հակամարտություն Միհրան Ծառուկյանի նոր տեսահոլովակի ժամանակ
ФОТОTert.am Life-ը գրում է
Միհրան Ծառուկյանն անակնկալ ունի երկրպագուների համար. դեկտեմբերի 31-ին երգիչը նոր տեսահոլովակ կներկայացնի իր երկրպագուներին: Հեռուստադիտողներն այն առաջին անգամ լսելու հնարավորություն կունենան «Ֆուլ հաուսի» շրջանակներում:
Tert.am Life-ը ներկա է եղել տեսահոլովակի նկարահանմանը և իր ընթերցողներին է ներկայացնում առաջին մանրամասներն ու լուսանկարները: «Գնա, գնա» կոչվող երգը ներկայացնում է Արսենի և Լիկայի սիրային պատմությունն ու հակամարտությունը, այդ իսկ պատճառով Միհրանի տեսահոլովակի հերոսուհին Արփինե Գաբրիելյանն է:
«Տեսահոլովակի հերոսները «Ֆուլ հաուսի» կերպարներն են: Այն կապված է սիթքոմի հետ, սակայն կարող է ընկալվել նաև որպես առանձին տեսահոլովակ: Ռիթմիկ պարայի երգ է»,- ասաց երգիչը:
Երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերինը՝ Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Կարեն Ամյանն է: Այստեղ պարել է Swag պարային համույթը՝ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Նախորդ տարի ևս Միհրանը տարեվերջին տեսահոլովակ թողարկեց «Ֆուլ հաուսի» շրջանակներում: Երգչի համար, սա, կարելի է ասել, ավանդույթ է դարձել: «Նախորդ տարի ես ու Արմեն Պետրոսյանը որոշեցինք «Հիմա-հիմա»-ն թողարկել «Ֆուտ հաուսի» շրջանակներում, Հանդիսատեսը դրական ընդունեց այն: Որոշեցինք այս տարի էլ այդպես անել: Դեկտեմբերի 31-ին «Ֆուլ հաուսի» այս սեզոնի փակումն է: Որոշեցինք երաժշտական, ուրախ ավարտ ունենալ»,- նկատեց երգիչը: